×


«Ukraine Fashion Week 2018»-ի ինքնատիպ ցուցադրությունները

Փետրվար` ամիս, որը լի է իրադարձություններով: Այն սիրում են ոչ միայն սիրահարված զույգերը, այլ նաեւ նորաձեւության սիրահարները: Տոն-ամիսը մեզ կպարգեւի նորաձեւության շաբաթներ ամբողջ աշխարհից, որոնք արդեն իսկ հաղորդում են գալիք տարվա նորաձեւության թրենդը:

Փետրվարի սկզբին կայացավ ուկրաինական նորաձեւության շաբաթը՝ աշուն-ձմեռ 2018/2019 խորագրով, որին հաջորդելու են հետեւյալ իրադարձությունները. «New York Fashion Week» (փետրվարի 8-ից 16-ը), «London Fashion Week» (փետրվարի 16-ից 20-ը), «Milan Fashion Week» (փետրվարի 21-ից 27-ը), «Paris Fashion Week» (փետրվարի 27-ից մարտի 6-ը):

Ելենա Բուրբայի հավաքածուի ցուցադրությանը


Նորաձեւության շաբաթները տեղի են ունենում այնպիսի հաջորդականությամբ, որպեսզի լրագրողները եւ գնորդներն ամբողջ աշխարհից հնարավորություն ունենան ներկա գտնվել բոլոր ցուցադրություններին՝ բաց չթղնելով եւ ոչ մի մանրուք:

Ուկրաինայի նորաձեւության շաբաթ՝ աշուն-ձմեռ 2018/2019

Չնայած, որ ուկրաինական նորաձեւության շաբաթը չի մտում հայտնի քառյակի մեջ, որոնք հանդիսանում են թելադրող այդ աշխարհում, այնուամենայնիվ, այն համապատասխանում է նորաձեւության շաբաթ անցկացնելու միջազգային բոլոր չափանիշներին:

Ելենա Բուրբայի հավաքածուի ցուցադրությանը


Նորաձեւության շաբաթվա 42-րդ սեզոնին մասնակցում էր 55 բրենդ, որոնց թվում՝ մեզ արդեն հայտնի ուկրաինական ապրանքանիշեր եւ առաջին անգամ միջոցառմանը մասնակցող «New Name»-ը, որը միավորել է երիտասարդ դիզայներների:

Ավանդույթի համաձայն, Ուկրաինայի նորաձեւության շաբաթն անցկացվեց «Միստեցկի Արսենալ» համալիրում, սակայն նշեմ, որ որոշ դիզայներներ որոշել էին խախտել ավանդույթը եւ հյուրերին հրավիրել ամենաանսպասելի եւ անհավանական վայրեր, ինչը հաճելիորեն զարմացրեց: Այսպես, օրինակ, «Ֆրոլով» ցուցադրությունը տեղի ունեցավ Դովժենկոյի կենտրոնի N 6 բեմում, իսկ դիզայներ Արտյոմ Կլիմչուկն իր ցուցադրությունը կազակերպել էր Գլխավոր փոստային գրասենյակի տարածքում, «A.M.G» բրենդի ցուցադրությունն անցավ Խանենկոյի անվան արվեստի ազգային թանգարանում, իսկ ահա դիզայներ Ժան Գրիցֆելդն ընտրել էր ամենայուրահատուկ վայրը` Կիեւից դուրս գտնվող մարզահամալիրի սահադաշտ, որտեղ մոդելները ցուցադրում էին հավաքածուն՝ չմուշկներով սահելով:

Կատյա Սիլչենկոյի հավաքածուի ցուցադրությանը


Ցուցադրություններն ամենաանհավանական վայրերում կազմակերպելու արեւմտյան օրինակին հետեւելը մեկ անգամ եւս ապացուցում է, որ ուկրաինական նորաձեւությունը մշտապես փորձում է քայլել ժամանակին համահունչ:

Ելենա Բուրենինայի հավաքածուի ցուցադրությանը


Ընտրել ենք Ուկրաինայի նորաձեւության շաբաթվա ամենահետաքրքիր ցուցադրությունները՝ Ելենա Բուրբա, Կատյա Սիլչենկո, Ելենա Բուրենինա, Արտյոմ Կլիմչուկ: Տպավորություն կազմելու համար առաջարկում ենք դիտել լուսանկարները:

Պատրաստեց՝ Ռուզաննա Մարտիրոսյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ fashionweek.ua

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport