×


«Valio Master» կարագի երեւանյան շնորհանդեսին

«Valio Master» պրեմիում դասի կարագն արդեն հայկական շուկայում է

Նոր տեխնոլոգիաներ, նուրբ համ, բարձրորակ, թարմ եւ մաքուր կաթնահումք՝ հայկական շուկայում այսուհետ կարող եք փնտրել պրեմիում դասի նոր կարագ` «Valio Master»: «Մառնիկ» ընկերությունը, որը հանդիսանում է «Valio» ապրանքանիշի պաշտոնական մատակարարը Հայաստանում, «Valio-Caviar Night» փակ միջոցառման շրջանակում երեկ ներկայացրեց ընկերության նոր ապրանքատեսակը: Երեկոյին ներկա էր նաեւ BRAVO.am-ը:

Միջոցառման սկզբում ներկաները հնարավորություն ունեցան համտեսելու նոր պրեմիում դասի կարագը, այնուհետեւ «Մառնիկ» ընկերության տնօրեն Գրիգոր Մանթաշյանը ներկայացրեց «Վալիո Մասթեր»-ի որակական առավելությունները: Նշենք, որ երեկոն վարում էր հաղորդավար Վահե Խանամիրյանը, իսկ ծրագրի երաժշտական մասում իր բենդի հետ հանդես եկավ թառահար Միքայել Ոսկանյանը՝ ներկայացնելով իրենց հեղինակային գործերն ու հայտնի հիթերի քավեր տարբերակները:

«Valio Master» կարագի երեւանյան շնորհանդեսին


«Վալիոն մեծ նվեր է պատրաստել մեզ համար, եւ մենք այսօր ներկայացնում ենք նոր պրեմիում դասի կարագը, որն ապրանքանիշի ամենաբարձր մակարդակում է եւ մշակվում է հատուկ մեթոդներով ու հատուկ պայմաններում: Կարագի բարձրորակ կաթնահումք ստանալու նպատակով կովերի համար ստեղծվել են կատարյալ պայմաններ ֆիննական բնության գրկում: Այդ տարածքներում օդը մաքուր է, թթվածնով հագեցած, մարդկանց բնակության վայրից մեկուսացած, հողն ու ջուրն էլ բացառապես զուրկ են քիմիական թափոններից: Սրա շնորհիվ էլ կարագը ձեռք է բերել թավշյա, նուրբ համ: Ի դեպ, «Վալիո» ընկերությունն իր արտադրանքում խստորեն բացառում է գենետիկորեն ձեւափոխված (GMO) հումքի օգտագործումը»,- իր խոսքում նշեց Գրիգոր Մանթաշյանը:

«Valio Master» կարագի երեւանյան շնորհանդեսին


Նա ընդգծեց՝ դժվար է բացատրել կարագի համային հատկություններն ու առավելությունները, բայց բույրի եւ համի այն համադրությունը, որ իրենք կարողացել են ստանալ, իդեալական է մարդու քիմքի համար: Իհարկե, համոզվելու համար անհրաժեշտ է փորձել, ինչն անում էին երեկոյին ներկա բոլոր հյուրերը: Կարագը մատուցվում էր թարմ ծովամթերքի եւ բանջարեղենի հետ, ինչը չհամտեսելն ու չհավանելն անհնար էր:

«Valio Master» կարագի երեւանյան շնորհանդեսին


Նշենք, որ մարտի 8-ին ԱՄՆ Վիսկոնսին նահանգում տեղի ունեցած «Պանրի եւ կաթնամթերքի աշխարհի չեմպիոնատ»-ում «Վալիո Մասթերն» անալի կարագների դասում ճանաչվել է լավագույնը 30 երկրների շարքում, ինչը խոսում է ապրանքատեսակի առաջատար եւ բարձրակարգ լինելու մասին: Ի դեպ, Valio-ն ֆիններենից թարգմանաբար նշանակում է հենց չեմպիոն, հաղթող, ամենալավը, ընտրված:

Իր մեկդարյա պատմության ընթացքում «Valio»-ն հավատարիմ է մնացել վերը նշված բնորոշիչներին՝ իր սպառողներին առաջարկելով միայն բարձրակարգ հումքից պատրաստված առողջարար կաթնամթերքի մոտ հազար տարատեսակ: «Valio» ապրանքանիշը հիմնադրվել է 1905 թվականին եւ զբաղվում է կաթնամթերքի արտադրությամբ: Ընկերությունն առաջարկում է կարագների, պանիրների, յոգուրտների եւ այլ տեսակի կաթնամթերքի լայն տեսականի: Այն կաթնամթերք արտադրող եւ արտահանող ամենամեծ ընկերությունն է Ֆինլանդիայում, ներկայացված է աշխարհի ավելի քան 60 երկրում, այդ թվում՝ 1993թ.-ից նաեւ Հայաստանում՝ ի դեմս «Մառնիկ» ընկերության:

«Valio Master» կարագի երեւանյան շնորհանդեսին


Գրիգոր Մանթաշյանն իր խոսքում նշեց նաեւ, որ շուտով «Վալիո»-ն ներկայացնելու է նաեւ իր պաղպաղակները՝ չորս տարբեր համերով: 350 գրամ փաթեթավորմամբ պաղպաղակները որակով չեն զիջելու ընկերության մյուս ապրանքատեսակներին եւ պատրաստվելու են նույն այն կաթնահումքով, որով պատրաստվում է նոր պրեմիում դասի կարագը՝ «Վալիո Մասթեր»-ը: Ընկերությունը շուտով Հայաստան է ներմուծելու նաեւ մանկական կերեր, որոնք պարունակում են բազմաթիվ օգտակար նյութեր՝ հնարավորինս մոտեցված մայրական կաթի համին ու որակին: Իհարկե, ընկերությունը սրանով չի խրախուսում մայրական կաթի չօգտագործումը, պարզապես փորձում է այլընտրանք առաջարկել այն մայրիկներին, ովքեր խնդիրներ ունեն այս առումով:

«Valio Master» կարագի երեւանյան շնորհանդեսին


Միջոցառման ավարտին էլ հյուրերը միասին համտեսեցին տոնական մեծ տորթը, որը պատրաստված էր նոր պրեմիում դասի կարագի տեսքով եւ հենց «Վալիո Մասթեր» կարագով: Եթե դուք էլ նախընտրում եք բարձրորակ եւ առողջարար կաթնամթերք, ապա «Valio»-ի նոր ապրանքատեսակն արդեն խանութերում է եւ սպասում է իր սպառողներին:):

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW