Բացօթյա վրաններում հարսանեկան արարողություններ նշելը, որն այդքան տարածված է արտերկրում, հայկական հին ու բարի ավանդույթներից մեկն էր, միայն թե այդ վրանները հաճախ փոքր ու անհարմար են եղել: Ժամանակի ընթացքում բոլորը սկսեցին իրենց հարսանյաց երեկոներն անցկացնել ռեստորաններում` շարունակելով հիշել ու կարոտել բացօթյա միջոցառումները: Այսօր արդեն հնարավոր է ուրախ առիթները նշել մեծ, լուսավոր ու հարմարավետ վրանում, որը, լինելով բնության գրկում, հյուրերին կպաշտպանի քամուց ու անձրեւից: «Ծիրանի» այգի-ռեստորանի տարածքում բացվել է «White Hall by Tsirani» ընդարձակ բացօթյա սրահը, որը հավակնում է դառնալ ամենասիրված ժամանցի վայրերից մեկը Հայաստանում:
Բազմաթիվ ծառայություններով հագեցած սրահի ընդհանուր տարածքը 3000 քառակուսի մետր է, իսկ վրանային հատվածը՝ 700 քառակուսի մետր, որտեղ կարող է հյուրընկալվել ավելի քան 400 հոգի: Այստեղ նորապսակները կարող են գրանցել իրենց ամուսնությունը Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության համար հատկացված հատուկ գոտում: Այնուհետեւ կարող են լուսանկարվել առանձին ֆոտոզոնայում, իսկ հարսանեկան միջոցառումն ավարտելուց հետո կարող են գիշերել նոր վերանորոգված հյուրանոցային համարում: Այսինքն՝ բոլոր անհրաժեշտ պայմանները ստեղծված են՝ մեկ վայրում անմոռանալի օր անցկացնելու համար:
«White Hall by Tsirani» բացօթյա սրահի բացմանը
«Մենք այստեղ պատրաստվում ենք անցկացնել ամերիկյան ոճի հարսանիքներ, ինչը նորություն է Հայաստանում: Փորձել ենք կոտրել բոլոր կարծրատիպերը թե՛ դիզայնի առումով, թե՛ հանդիսավարների: Մեզ մոտ երեկոները վարելու են Կամերային թատրոնի տաղանդավոր ու հմայիչ դերասանները, ովքեր իրենց շոուով փոխելու են թամադաների մասին բոլոր պատկերացումները: Համագործակցելու ենք նաեւ տարբեր նվագախմբերի հետ, երաժշտությունը լինելու է շատ տարբեր, բազմաժանր ու հետաքրքիր ընտրված»,- BRAVO.am-ի հետ զրույցում ասել է նախագծի հեղինակ եւ «Exclusive Event Company» կազմակերպության տնօրեն Մարիամ Աբգարյանը:
Նա նշել է, որ դեռ երեք ամիս առաջ են սկսել համագործակցել «Ծիրանի» այգի-ռեստորանի հետ, ինչի արդյունքում գաղափար է առաջացել ստեղծել «White Hall» բացօթյա սրահը: Նախագիծն իրականացնում են «MBG Hospitality» ընկերության հետ համատեղ եւ վստահ են, որ նորանոր անակնկալներով են ներկայանալու իրենց այցելուներին: Մարիամի խոսքով՝ այստեղ կարելի է անցկացնել ոչ միայն շքեղ հարսանյաց երեկոներ, ծննդյան արարողություններ ու ուրախ այլ առիթներ, այլեւ կորպորատիվ միջոցառումներ, սեմինարներ եւ թիմ-բիլդինգ.«Սրահը տեխնիկապես հագեցած է նորագույն սարքավորումներով, լուսային ու ձայնային բարձրորակ համակարգերով, լեդ-էկրաններով, որոնք միջոցառումն է՛լ ավելի տպավորիչ կդարձնեն»,- ընդգծել է նա:
«White Hall by Tsirani» բացօթյա սրահի բացմանը
Մարիամից հետաքրքրվել ենք՝ արդյո՞ք սրահը գործելու է ձմռան ամիսներին: Նա նշել է՝ եվրոպական ստանդարտները թույլ կտան համապատասխան պայմաններ ապահովել սրահում, սակայն կախված է նրանից, թե որքանով նպատակահարմար կլինի: Այնուամենայնիվ, «White Hall»-ը գործելու է առաջիկա երկու-երեք ամիսներին, որից հետո նոր շնչով վերաբացվելու է ապրիլին, եթե ձմռանը չստացվի շարունակել աշխատանքը:
Ի դեպ, հատուկ նոր սրահի համար «Ծիրանի» ռեստորանը հարստացրել է իր ճաշացանկը՝ առաջարկելով իրենց հմուտ խոհարարների կողմից պատրաստվող համեղ ու յուրահատուկ նոր ուտեստներ: Վրանի հարեւանությամբ էլ գործում է բարը՝ իր հարմարավետ լաունջ գոտիով, որտեղ կարելի է նստել բնության գրկում ու վայելել սիրելի խմիչքը:
Իվետա Մուկուչյանը
«White Hall by Tsirani» սրահի բացմանը ներկա էին հայկական շոու-բիզնեսի եւ տարբեր ոլորտների հայտնի ներկայացուցիչներ, ովքեր մինչեւ տոնական երեկոյի ավարտն ականատես եղան հարսանյաց արարողության: Դեռ միջոցառման սկզբում հարսն ու փեսան ձիակառքով ժամանեցին ռեստորան, ապա գրանցեցին իրենց ամուսնությունը, լուսանկարվեցին եւ բոլոր հյուրերին հրավիրեցին 8 մետր բարձրությամբ ընդարձակ վրան՝ շարունակելու ուրախ երեկոն: Իհարկե, նրանց հարսանիքը նույնպես բացման միջոցառման մի մասն էր կազմում եւ իրականում բեմադրություն էր դերասանների մասնակցությամբ, բայց այն ապահովեց ներկաների տոնական տրամադրությունը մինչեւ օրվա ավարտ: Ի դեպ, երեկոյի հատուկ հյուրերն էին Էրիկն ու Իվետա Մուկուչյանը, ովքեր իրենց ելույթներով ստիպեցին պարել բոլոր հյուրերին:
Եթե դուք նորաոճ եք, ցանկանում եք տարբերվող, յուրօրինակ ու անմոռանալի օր անցկացնել բնության գրկում, ապա «White Hall by Tsirani»-ն հենց ձեզ համար է: Բաց մի թողեք աշնանային տաք օրերը բացօթյա միջավայրում անցկացնելու ձեր հնարավորությունը:):
Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: