×


«Աղջիկս առաջին անգամ կտեսնի նրան»՝ Նաիրա Մովսիսյանը տոնական նոր ֆոտոշարք ունի

Ամանորին ամիսուկես կա, բայց Նաիրա Մովսիսյանն արդեն զգում է գալիք տոնի շունչը: Բանն այն է, որ դերասանուհին օրեր առաջ դստեր հետ մասնակցել է թեմատիկ լուսանկարահանման՝ գեղեցիկ կադրերն առաջինը տրամադրելով BRAVO.am-ին:

«Ֆոտոշարքի այսքան վաղ լինելը պայմանավորված է նրանով, որ իմ դեպքում նախատոնական տրամադրությունն ավելի շուտ է բարձրանում: Նոր տարին իմ ամենասիրելի տոնն է, դրա համար էլ շատ շուտ եմ սկսում պատրաստվել: Նույնիսկ որոշել եմ, թե սեղանին ինչ պետք է դնենք, ինչ հագուստով պետք է դիմավորենք»,-նշեց նա:

Նաիրա Մովսիսյանը՝ դստեր հետ


Այս անգամ նա տոնածառին ընտանիքի անդամների լուսանկարներով խաղալիքներ է կախելու, իսկ դրանք դեռ պատրաստ չեն: Հենց պատրաստ լինեն՝ տոնածառն էլ կզարդարեն: Ճիշտ է՝ Նաիրան վաղուց երեխա չէ եւ արդեն իր բալիկն ունի, բայց մինչ այսօր հավատում է Ամանորի հրաշքին: Ասում է՝ մարդն առանց հրաշքների չի կարող ապրել:

Դերասանուհուց հետաքրքրվեցինք, թե արդյոք դստեր հետ նամակ գրել են Ձմեռ պապիկին: Պարզվեց՝ փոքրիկ Մարիան դեռ չի տեսել նրան.«Աղջիկս գիտի, թե ով է Ձմեռ պապիկը, երգում է «Ջինգլ Բելսը»: Այս տարի առաջին անգամ կտեսնի նրան, ու ամեն ինչ անելու եմ, որ երկար ժամանակ հավատա այդ հեքիաթին»:

Նաիրա Մովսիսյանը՝ դստեր հետ


Նաիրան տեղեկացրեց նաեւ, որ 2019 թվականը նախատեսում են դիմավորել իրենց նոր բնակարանում.«Ամեն տարի նորովի ենք դիմավորում, ու այս տարի էլ շատ ոգեւորված սպասում եմ»:

Անդրադառնալով մասնագիտական զբաղվածությանը՝ դերասանուհին ցավով նշեց, որ այս պահին առաջարկներ չկան.«Մեծ կարոտ կա թե՛ դեպի տեսախցիկը, թե՛ թատրոնը: Հիմա աշխատում եմ որպես դիմահարդար: Իհարկե, սիրում եմ իմ աշխատանքը, բայց կա կարոտ: Տարբերություն պետք է դրվի: Եթե ինձ վիրաբույժը խնդրի վիրահատել, ես չեմ կարող: Մասնագիտական կրթությունը կարեւոր է: Հիմա մենք՝ Թատերականն ավարտածներս, մնացել ենք առանց առաջարկների եւ մեր տեղում են նրանք, ովքեր կան»:

Տեքստը՝ Մարիամ Խաչատրյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Ջոն Ջալավյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին