×


Դիանա Մալենկոն եւ Արտակ Վարդանյանը

«Ամենասիրուններն ամենադժվար ճանապարհով են գնում». Արտակ Վարդանյանը՝ Դիանա Մալենկոյի մասին

Դիանա Մալենկոն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Հաղորդավարուհու 23-ամյակի առթիվ շնորհավորական գրառում է կատարել գործընկերը՝ Արտակ Վարդանյանը, որն ուղեկցվում է ստորեւ ներկայացված լուսանկարով:

Արտակ Վարդանյանը եւ Դիանա Մալենկոն


«Եթե ինձ հարցնեն՝ ինչպիսին պիտի լինի 21-րդ դարի ջահել աղջիկը, կասեմ` սիրուն, խելացի, ուրախ, պրպտող, գտնող, մտահոգվող, ապրող, կյանքը շա՜տ-շա՜տ սիրող. այսինքն՝ կնկարագրեմ քեզ: Դժվար է ասել քեզ՝ կոլեգա. ու թող մեկն ասի՝ հարազատ քույր չունեմ: Ամենասիրուններն ամենադժվար ճանապարհով են գնում միշտ, բայց դու մի առավելություն էլ ունես` բարի ես: Դա նշանակում է՝ ամեն ինչ լավ է լինելու: Հավատարիմ շունն էլ վկա:): Շնորհավոր»,-գրել է հաղորդավարը:

BRAVO.am
Լուսանկարը՝ Արտակ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Կարդալ ավելին

Quality Sign BW