×


«Այստեղ մոտեցումը փոքր-ինչ այլ է». Միքայել Շարաֆյանը շուտով հայր կդառնա

2018 թվականի օգոստոսին ամուսնացած դիզայներ Միքայել Շարաֆյանի ընտանիքում համալրում է սպասվում: Ապագա հայրիկը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ կինը հղիության վերջին շրջանում է. երեխան լույս աշխարհ կգա շուրջ մեկ ամսից:

Ամերիկաբնակ դիզայների խոսքով՝ ուրախալի լուրը երկուսի համար էլ անակնկալ չի եղել.«Իրականում հղիությունը պլանավորել էինք միասին եւ սպասում էինք լավ լուրի։ Բնականաբար, շատ ուրախացանք, հուզվեցինք։ Այդ ամենը բառերով չես նկարագրի: Այստեղ մոտեցումը փոքր-ինչ այլ է, երեխայի հոր ներկայությունը բոլոր պրոցեսներին նույնքան կարեւոր է, ինչքան մայրիկինը։ Նույնիսկ մեր նահանգում՝ Կալիֆորնիայում, հայրիկներին տրամադրվում է վճարովի վեցշաբաթյա արձակուրդ, երբ երեխա են ունենում կամ որդեգրում են»:

Միքայել Շարաֆյանը՝ կնոջ հետ


Միքայելը նշել է, որ իրենց հուզմունքն ու ուրախությունը կրկնապատկվել է, երբ իմացել են փոքրիկի սեռը.«Ողջ կյանքիս երազանքն է եղել, որ առաջնեկս աղջիկ լինի, եւ Աստված պարգեւեց, իսկ երեխայի ծննդին պատրաստվել ենք լուրն իմանալու առաջին օրից։ Որպես զգեստների ձեւավորող՝ մեծ նշանակություն եմ տալիս հագուստին եւ վստահ եմ, որ ճաշակը ձեւավորվում է մանկուց»։

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Միքայելի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին