×


«Դեպի մանկական Եվրատեսիլ»-ի մասնակից Վովայի նոր տեսահոլովակն ու շնորհանդեսի լուսանկարները

«Դեպի մանկական Եվրատեսիլ» նախագծի մասնակից Վովան տեսահոլովակ է ներկայացրել իր մրցութային երգի հիման վրա։ Օրերս կայացել է տեսահոլովակի շնորհանդեսը, որին ներկա են եղել նաեւ մի շարք հայտնի մարդիկ։

9-ամյա երգիչն Արթուր Գրիգորիչի սանն է։ Նրա երգի՝ LEGGO-ի երաժշտությունն ու գործիքավորումը Մարտին Միրզոյանինն է, խոսքերը գրել է Գրիգոր Կյոկչյանը։ Վերջինս նաեւ նրա պրոդյուսերն է։ Տեսահոլովակի ռեժիսորն Արամայիս Հայրապետյանն է, դիզայները՝ Դիանա Շատվերյանը, պարուսույցը՝ Քրիստինա Հովակիմյանը։



Ժամանցի կենտրոնի աշխատանքային գրաֆիկով պայմանավորված՝ նկարահանումները մեկնարկել են ուշ երեկոյան եւ ավարտվել առավոտյան։ Վովան առաջին անգամ էր ամբողջ գիշերն արթուն մնում։ Մայրը՝ Սրբուհին, ասում է, որ ամեն վայրկյան սպասում էին, որ երեխաները չեն դիմանա եւ ստիպված կլինեն նկարահանումները տեղափոխել հաջորդ երեկո, սակայն բոլորը պատվով են հաղթահարել փորձությունը։

Դիանա Շատվերյանը, Վովան, Անդրանիկ Հարությունյանը եւ Ռաֆայել Երանոսյանը


Արամայիսը տեսահոլովակը նկարահանել է մի կադրով։ Ասում է՝ այդպես փորձել է ընդգծել երեխայի արտիստիզմն առանց մոնտաժային հնարքների։ Նա բեմադրելու է նաեւ Վովայի մրցութային ելույթը։ Սրբուհու խոսքով՝ որդու ելույթը շատ հետաքրքիր է լինելու։

Մանե Գրիգորյանը՝ դստեր հետ


«Դեպի մանկական Եվրատեսիլ»-ի մասնակիցների դեպքում պարտադիր չէ տեսահոլովակ ունենալը։ Վովայի մայրիկից հետաքրքրվեցինք, թե ինչու են որոշել տեսահոլովակ ներկայացնել, երբ նույնիսկ արդյունքները հայտնի չեն։ «Քանի որ տեսահոլովակ նկարահանելը չէր հակասում մրցույթի կանոններին, որոշեցինք անել այս քայլը։ Վովան նկարահանվել է «Նվագախմբի երեխաները» մյուզիքլում, սակայն որպես երգիչ, սա նրա առաջին քայլն է։ Ուզում ենք այն լինի տպավորիչ՝ անկախ նրանից, թե ինչ արդյունք կգրանցենք մրցույթում»,- ասաց նա։

BRAVO.am
Լուսանկարները՝ Վովայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW