×


«Դերասաններից մեկը կլքի նախագիծը». Ելենա Արշակյանը՝ «Պատվից առավել 2»-ի մասին

«Պատվից առավել» սերիալի 2-րդ եթերաշրջանը կմեկնարկի սեպտեմբերին: Նախագծի պրոդյուսեր Ելենա Արշակյանը մանրամասներ է փոխանցել, նաեւ տրամադրել է նոր լուսանկարներ նկարահանման ընթացքից:

«Առաջին եթերաշրջանը շատ բարձր վարկանշով ավարտեցինք, եւ բոլորի կողմից շատ սպասված է երկրորդը: Դադարից հետո նոր ու թարմ ուժերով կվերադառնանք»,-նշել է պրոդյուսերը եւ ավելացրել, որ ամեն օր բազմաթիվ նամակներ են ստացել այն հարցով, թե երբ է մեկնարկելու երկրորդ եթերաշրջանը.«Մեզ համար ավելի պարտավորեցնող է, ունենք երկրպագուների մեծ քանակ, որոնց հույսերը պետք է արդարացնել: Շարունակելու ենք ներկայացնել սիրո գեղեցիկ պատմություն եւ ամեն ինչ անելու ենք՝ էլ ավելի հետաքրքիր սերիաներ ներկայացնելու համար»:


Ելենան նշել է, որ իրենց մեծ թիմին միացել է Էվա Խաչատրյանը, ում հետ նախկինում եւս աշխատել է.«Տաղանդավոր դերասանուհի է, ով հանդես է գալու հետաքրքիր դերով»:

Սուրեն Փահլեւանյանի կերպարն արդյո՞ք կշարունակի նկարահանվել սերիալում, պրոդյուսերը չի ցանկանում ժամանակից շուտ բացել փակագծերը.«Նա իմ սիրելի դերասաններից է, շատ լավ մարդ: Մենք իրականացրել ենք 15-ից ավելի նախագիծ, եւ երբեւէ նման իրարանցում չի եղել մի կերպարի շուրջ: Շատ ուրախ եմ, որ Ռոմանի կերպարը սիրվեց եւ գնահատվեց, ահավոր զավեշտալի դեպքեր են եղել, նույնիսկ գրում էին՝ Ռոմանը ողջ է, մենք քաղաքում տեսել ենք նրան: Մեր ժողովուրդը սիրում է մարդուն նույնացնել կերպարի հետ, Աստված Սուրեն Փահլեւանյանին երկար տարիների կյանք տա»:


Ելենան նշել է նաեւ, որ իր շատ սիրելի դերասաններից մեկը կլքի նախագիծը.«Բայց ես խոստանում եմ, որ մեր հաջորդ նախագծում նա կրկին կնկարահանվի: Շատ հաճեի է աշխատել պրոֆեսիոնալների հետ: Այս նախագծում դերասաններից մեկը մյուսից լավն են: Ուրախանում եմ, որ Թատերականից դուրս են գալիս կիրթ դերասաններ, շատ մեծ հաճույքով եմ աշխատում այդպիսի դերասանների հետ»:


Պրոդյուսերն ավելացրել է, որ ինքն ու սցենարիստ Անահիտ Մխիթարյանը երջանիկ են.«Երջանիկ ենք այն մարդկանց շնորհիվ, որոնց երեկոն հետաքրքիր ենք դարձնում: Սեպտեմբերին մեր երեք նախագծերը միաժամանակ եթերում կլինեն՝ «Մոր խոստումը» եւ «Պատվից առավել» սերիալներին կմիանա 25 մասանոց «Դեբեդի գաղտնիքը» հեռուստադրաման: Կարծում եմ՝ սրանից լավ հաճոյախոսություն չի կարող լինել ստեղծագործող մարդու համար»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Ամին Ավագյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին