×


«Երազում ենք 4 երեխա ունենալու մասին». Անուշիկ Ալավերդյան

4 տարի է անցել այն օրից, ինչ երաժիշտ Կարեն Մամիկոնյանն ու երգչուհի Անուշիկ Ալավերդյանը պսակադրվել են: Ամուսնության հոբելյանի օրը նրանք օգտվել են առիթից ու մեկ անգամ եւս  միմյանց սեր խոստովանել:

«Ամեն տարի այդ օրը փորձում ենք գեղեցիկ կերպով անցկացնել, բայց այս անգամ իմ ու աղջկաս՝ Մայայի վատառողջ լինելու պատճառով մեր ծրագրերը խափանվեցին: Մեզ համար տոնական դարձած օրը տանն անցկացրինք, ամուսնուս ընկերը մեզ հյուր եկավ, ու միասին նշեցինք երեկոն»,-BRAVO.am-ին պատմել է Անուշիկը:

Անուշիկ Ալավերդյանը՝ դստեր հետ


Ամուսինները հատուկ առիթի չեն սպասում միմյանց նվերներ նվիրելու համար. «Տոնական օրեր պետք չեն իրար համար պիտանի ու գեղեցիկ իրեր գնելու համար: Այս տարի Կարենը ծաղիկներով եկավ տուն ու այդ կերպ ինձ շնորհավորեց: Ես վատառողջ էի ու չկարողացա գեղեցիկ մի անակնակալ էլ ինքս մատուցել. առաջիկայում բացը կլրացնեմ»,- նշել է նա:

Նրանց վեճի թեման միայն աշխատանքային հարցերն են.«Կենցաղային, նեղ անձնական թեմաներ գրեթե չեն լինում: Երաժշտությունն է մեր հիմնական տարաձայնությունների առիթը, ինչն էլ բավական շուտ հարթվում է: Երկուսս էլ բնավորության մի լավ գիծ ունենք, նեղացկոտ չենք, կռվից վայրկյաններ անց հաշտվում ենք»:

Կարեն Մամիկոնյանը եւ Անուշիկ Ալավերդյանը


Երգչուհին երազում է բազմազավակ ընտանիքի մասին. «Երկուսս էլ երեխաներ շատ ենք սիրում ու մտածում ենք, որ 4 բալիկ ենք ունենալու: Այժմ աշխատանքային առումով գերզբաղված շրջան է, փոքր-ինչ թեթեւանալուն պես կմտածենք այդ ուղղությամբ»:

Նրանք հանգստի աշնանն են մեկնելու.«Ամռանն արտերկրից այնքան հյուրեր ենք ունենում, որ ճանապարհորդության ժամանակ չի մնում: Այժմ բոլոր քույրերս ու եղբայրներս Հայաստանում են, ժամանակս նրանցով է լցված: Աշնանը ծովափնյա մի երկիր կընտրենք ու կվայելենք մեր արձակուրդը»,- եզրափակել է նա:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Խանդութ Պարույրյանի եւ Ռոբերտ Կոլոյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW