×


«Լուրը շատ շփոթեցրեց». Արեւիկ Ալավերդյանը երկրորդ անգամ կմայրանա

Երգչուհի Արեւիկ Ալավերդյանը, ինչպես հայտնի է, ամուսնությունից հետո ընտանիքի հետ բնակվում է Փարիզում: Ստեղծագործական նորությունները թեեւ այս շրջանում բացակայում են, երգչուհին անձնականին վերաբերող լուր ունի, որով էլ կիսվել է BRAVO.am-ի հետ: Ամիսներ անց կծնվի նրա եւ Հայկ Շահբազյանի երկրորդ երեխան:

Արեւիկը հայտնել է, որ հղիության չորրորդ ամսում է.«Երբ իմացա՝ հղի եմ, շատ շփոթվեցի, արագ վազեցի ամուսնուս մոտ՝ հայտնելու լուրը, նա այդ պահին երեւի ավելի ուրախ էր, քան՝ ես: Երբ տեսա այդ երկու գիծը, մեջս այնքան տարբեր զգացողություններ արթնացան, որ չէի կարողանում հասկանալ՝ ինչ է կատարվում հետս: Իհարկե, երկուսս էլ շատ էինք ցանկանում կրկին ծնողներ դառնալ, բայց ամեն բան թողել էինք Աստծո կամքին»:

Արեւիկ Ալավերդյանը


Զույգը դեռ չի ցանկանում բարձրաձայնել երեխայի սեռը, իսկ անվան հարցում արդեն կողմնորոշվել են:

Հղիության առաջին եռամսյակը շատ դժվար է անցել.«Առաջին հղիությունս շատ թեթեւ էր, այս անգամ սկզբում շատ վատ էի, հիմա համեմատաբար լավ եմ, եւ երբ եղանակը թույլ է տալիս, փորձում եմ տղայիս հետ զբոսնել, հաճելի ժամանակ անցկացնել ու զրույցների միջոցով նրան աստիճանաբար նախապատրաստել սպասվող մեծ փոփոխությանը: Նա շատ կապված է ինձ, երբ այլ երեխաների եմ սիրում, խանդում է, փորձում եմ տարբեր ձեւերով հասկացնել նրան, որ շուտով քույր կամ եղբայր է ունենալու»:

Դավիթը


Արեւիկը դեռ չի սկսել երեխայի համար անհրաժեշտ իրերի գնումներով զբաղվել. «Մոտ մեկ ամսից նոր կսկսեմ իմ սիրելի գործով զբաղվել: Երեխաների համար գնումների, հիմնականում, ամուսնուս հետ եմ գնում, իսկ երբ ինձ համար պետք է ինչ- որ բան առնեմ, նախընտրում եմ մենակ գնալ կամ ընկերուհիներիս հետ»:

Նա այս անգամ կդիմի դայակի օգնությանը.«Դավթի խնամքով ինքս եմ զբաղվել: Բավական խիստ մայր եմ. մինչ օրս նրան իր ռեժիմից չեմ շեղել, եթե, իհարկե, կարեւոր միջոցառումներ չեն եղել: Երկրորդ երեխայի հարցում դայակն ինձ կօգնի, որպեսզի կարողանամ իմ գործերով զբաղվել»,- եզրափակել է նա:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Արեւիկ Ալավերդյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW