Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Գոռ Համբարձումյանի սիրային բլից զրույցից պարզ է դառնում, որ նա սիրելի ունի: Թեեւ դերասանը չի ցանկացել նշել` ով է գրավել իր սիրտը, սակայն BRAVO.am-ի հետ կիսվել է սիրո իր պատկերացումներով:
Սերը նա է:
Սիրել՝ նշանակում է գնահատել:
Չկա սեր առաջին հայացքից, այն էլ իմ դեպքում. ես պրագմատիկ մարդ եմ:
Սիրահարվածները ֆանտաստիկայի ժանրից են:
Գոռ Համբարձումյանը
Նա է սիրո իմ եղանակը եւ տարվա բոլոր եղանակները:
Կնոջ արտաքինում ինձ կարող են գրավել աչքերը, դիմագծերը:
Վանել` աղջկան ոչ հարիր պահվածքը:
Կինը պետք է լինի ԿԻՆ` իր բոլոր հետաքրքրություններով:
Կյանքն առանց սիրո անգույն ու անհետաքրքիր է:
Երբ սիրում ես`հեքիաթները իրականանում են, եւ սիրում ես քեզ շրջապատող ամեն ինչ: Երջանկություն է սիրելը:
Հանուն սիրո պատրաստ եմ:
Իմ ապագա կինը ունի ճիշտ սիրելու մասնագիտությունը:
Մարիամ Ալեքսանյանը եւ Գոռ Համբարձումյանը
Սերը գույն չունի. այն ալեգորիկ է, անհասկանալի, անբացատրելի, խճճված զգացմունք է:
Մինչ ամուսնանալը պետք է կայանալ. սա վերաբերում է երկուսին էլ:
Իմ առաջին համբույրը չեմ հիշում: Ինձ համար սիրելիիս համբուրելը նորանոր զգացողություններ են:
Շուտ ամուսնանալ՝ նշանակում է տրվել կրքերին, ինչը պետք չէ:
Առաջին ժամադրությունը պետք է լինի անհասկանալի եւ անկանխատեսելի` ինչպես ես եմ:):
Երբ սիրում ես՝ պետք է ներես, շնչես, ու առանց «պետք է»-ների:
Աղջիկներին դուր է գալիս իմ ակտիվությունը, անկանխատեսելի լինելը, թեթեւությունը:
Կամուսնանամ հենց հիմա:):
Չեմ սիրում աղջիկների, ովքեր անիմաստ են, առանց հետաքրքրության, հույզերի. ինձ համար էմոցիաները եւ էներգետիկան շատ կարեւոր են:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Գոռի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: