×


«Կարմիր բլուր»-ից Սաթեն Վարդանյանն ամուսնացել է

«Կարմիր բլուր» հեռուստասերիալի դերասանուհի Սաթեն Վարդանյանը վերջերս ամուսնացել է: Նա BRAVO.am-ին է տրամադրել հարսանեկան ֆոտոշարքն ու պատմել, թե ինչպես է անցել իր կյանքի կարեւոր օրերից մեկը:

Սաթենի ընտրյալը երգիչ է՝ Սահակ Ավետյանը, ով մասնակցել է «Ամենակարող երգիչ» նախագծին: Զույգը պսակադրվել է Օհանավանքում:

Սահակ Ավետյանի եւ Սաթեն Վարդանյանի հարսանիքին


«Վանքն ուղղակի չէր ընտրված: Այն մեծ խորհուրդ ունի իմ կյանքում: Ուզում եմ ընդգծել նաեւ մեր կարգախոսը` «Կյանքը՝ միայն ժպիտով»: Այդ օրը ռեստորանում բոլոր հյուրերի ափսեների մեջ փոքրիկ տոպրակներ էին, որոնց վրա գրված էր այս կարգախոսը, իսկ մեջը դրված էր թուղթ, որի վրա գրված էր տերունական աղոթքը: Մեր հարսանիքի բացումն արվել է սիրո երդմամբ. հուսով ենք՝ մեր յուրաքանչյուր հյուրի աղոթքը կբարձրանա առ Աստված, եւ կօրհնվի մեր միությունը»,-ասել է նորահարսիկը:

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի պարարվեստի ռեժիսուրայի բաժինն ավարտած Սաթենը պատմել է, որ հայկական հարսանիք են կազմակերպել՝ փորձելով յուրահատուկ լուծումներ տալ.«Տորթի ընտրությունն էլ ուղղակի չի եղել: Այն ոչ թե բաց գույների մեջ էր եւ նուրբ ծաղիկներով զարդարված, այլ ճամպրուկների տեսքով էր, որոնք իրենց խորհուրդն ունեին: Երկուսս էլ ունենք մեծ ցանկություն մեր նորաստեղծ ընտանիքով միշտ ճանապարհորդել: Այդ կերպ փորձեցինք ընդգծել այն»:

Սաթեն Վարդանյանի եւ Սահակ Ավետյանի հարսանիքին


Նորապսակները հարսանեկան ճամփորդության համար ընտրել են Իսրայելը. «Մեծ երազանք ունեի, որ իմ ընտանիքի հոգեւոր սկիզբը դրվի հենց այդ վայրում: Հիմա մեր կյանքի ամենակարեւոր եւ ամենաքաղցր փուլն է, բայց նաեւ ուզում եմ՝ այն դառնա ամենահավատքով եւ Աստծո լույսով լի սկիզբ»:

BRAVO.am-ը շնորհավորում է Սաթենին ու Սահակին եւ երջանկություն մաղթում:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Սաթեն Վարդանյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW