×


«Հայկ եւ Բել»-ը` «Պանդոկ Երեւան գետափին»-ի բաց բեմում

Հունիսի 2-ին «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը Երեւանում կներկայացնի իր նոր նախագիծը՝ «Պանդոկ Երեւան գետափին» ռեստորանը:

««Պանդոկ Երեւան գետափին» ռեստորանի նոր կոնցեպտուալ ձեւաչափի շրջանակում մշակվել է յուրօրինակ երաժշտական նախագիծ, որի հիմքում հայ ժողովրդի ծագման ու կազմավորման պատմության դյուցազնավեպն է:

Լույս ու խավար ... բարի ու չար... Հայկ եւ Բել: Ազատատենչ հայի տեսակի՝ Հայկ նահապետի ժառանգների՝ զավթիչների դեմ պայքարի պատմությունը:


Երեւանցիները եւ քաղաքի հյուրերը շուտով հնարավորություն կունենան վայելելու անվանադիր նախահոր Հայկի առասպելի առաջին ցուցադրությունը երաժշտական հետաքրքիր լուծումներով: Պրեմիերան կայանալու է «Պանդոկ Երեւան գետափին»-ի բացօթյա մեծ բեմում», - տեղեկացրել են «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունից:

«Պանդոկ Երեւան գետափին» ռեստորանի հասցեն է՝ Իսակովի պողոտա 48:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին