Գոռ Համբարձումյանը երեկ դարձել է 26 տարեկան: Դերասանն անակնկալներով լի օր է ունեցել, ինչի գլխավոր մեղավորը սիրելին է եղել` Մարիամ Ալեքսանյանը:): Տոնական օրվա մանրամասները Գոռը պատմել է BRAVO.am-ին եւ լուսանկարներ տրամադրել:
«Ուղիղ կեսգիշերին Մարիամն ինձ կանչել էր Կասկադի ամենաբարձր կետը: Անակնկալը գծագրած էր. աչքերս փակ գնացի եւ հենց հասա, Մարիամը Մինի Մաուսի հագուստով ինձ գրկեց: Անակնկալն իսկապես ստացված էր, շատ հաճելի զգացողություններ եւ լավ երեկո ունեցանք»,-պատմել է նա:
Մարիամ Ալեքսանյանը
Մարիամի երկրորդ անակնկալը պակաս տպավորիչ չի եղել.«Այս անգամ էլ նա խնդրել էր երեկոյան իր հետեւից գնալ: Շատ հուզված էի, մտածում էի` այս անգամ ինչ է մտածել: Աչքերս կապել էր, ու երկար ճանապարհ էինք գնում: Հազար ու մի բան էի մտածում, թե ուր կարող է ինձ տանել… Նա խնջույք էր կազմակերպել` հրավիրելով հարազատներիս եւ ընկերներիս: Երբ ներս մտանք, չէի հասկանում` ինչ է կատարվում, գոռում էի, ժպտում յուրաքանչյուրին տեսնելիս»:
Գոռ Համբարձումյանի տարեդարձին
Տոնական տորթի մոմերը փչելիս դերասանը հասցրել է երազանք մտապահել եւ մեզ հետ զրույցում բարձրաձայնել է դրա մասին.«Ուզում եմ, որ խաղաղ լինենք բառիս բուն իմաստով: Երջանիկ եւ առողջ լինենք, սիրենք միմյանց եւ սիրված լինենք»:
BRAVO.am-ը շնորհավորում է դերասանին եւ երազանքների իրականացում մաղթում:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Գոռի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: