Ամուսնությունից հետո Ռուսաստանում բնակություն հաստատած դերասանուհի Աննա Դավթյանն օրեր առաջ Հայաստանում էր: Հայրենիքում նա հասցրել է նաեւ նոր ֆոտոշարք իրականացրել, որն էլ առաջինը տրամադրել է BRAVO.am-ին:
Աննայի նոր լուսանկարների հեղինակը Գեւորգ Սարգսյանն է.«Շատ բարեհամբույր տղա է: Միասին կարողացանք հաղթահարել օրվա վատ եղանակն ու գեղեցիկ կադրեր ստանալ»,- ասել է նա:
Աննա Դավթյանը
Ամեն անգամ կարոտն է դերասանուհուն այստեղ բերում.«Ես անմնացորդ սիրահարված եմ իմ հայրենիքին, իմ տաքարյուն ու աղմկոտ, իմ ջինջ, անարատ, ծաղկող ու բարգավաճող ծննդավայրին: Ամեն անգամ մեծ ցավ եմ ապրում, երբ գիտակցում եմ, որ դրա սահմաններից դուրս եմ ապրում: Հուսով եմ՝ ժամանակավոր բնույթ կկրի, ու ես կրկին կվերադառնամ այստեղ ապրելու»:
Նրա դուստրը նույնպես ամուր թելերով կապված է Հայաստանին.«Աղջկաս մեջ փոքրուց սերմանում ենք հայրենասիրություն ու ամեն պահ հիշեցնում, որ հայ է: Նա բացառապես հայերեն է խոսում ու ամեն անգամ մեծ անհամբերությամբ է սպասում կրկին Հայաստան գալուն, իր քույր ու եղբայրներին տեսակցելուն»:
Աննա Դավթյանը
Հայաստանում Աննան հաճելին համատեղել է օգտակարի հետ.««Գավիթ» թատրոնի կազմով Դիլիջանի բացօթյա թատերահրապարակներից մեկում խաղացինք «Վերջին արքա» ներկայացումը: Մի շարք գործնական հանդիպումներ եմ ունեցել, որոնց արդյունքների մասին հետագայում կխոսեմ: Հասցրի հարազատներիս ու բարեկամներիս հետ հաճելի ժամանակ անցկացնել»,- եզրափակել է նա:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Գեւորգ Սարգսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: