Երիտասարդ դերասաններ Սեյրան Մովսիսյանը եւ Մարինա Մնացականյանն Ամանորի թեմատիկայով լուսանկարահանման են մասնակցել: Զույգը ֆոտոշարքը տրամադրել է BRAVO.am-ին, առիթն օգտագործելով՝ նաեւ զրուցել ենք Մարինայի հետ:
«Շատ վաղուց էինք որոշել տոնածառի մոտ ֆոտոշարք իրականացնել: Ուզում էինք, որ կարմիրը գերակշռող լինի: Մեր ընկերներից մեկն առաջարկեց, ու որոշեցինք անել: Շատ մեծ բավականություն ստացանք ընթացքից: Ուրախ եմ, որ նման ջերմ ու ընտանեկան լուսանկարներ ունենք»,-նշել է նա:
Մարինա Մնացականյանը եւ Սեյրան Մովսիսյանը
Արդեն երկու տարի է՝ սիրահարներն Ամանորը միասին են նշում.«Թե՛ ես, թե՛ Սեյրանը շատ ենք սիրում այս տոնը, մեզ համար խորհրդանշական ձյունը (թե ինչու է ձյունը խորհրդանշական, Մարինան արդեն պատմել է,-հեղ.): Ամենալավ զգացումն է , երբ սիրածդ էակի հետ ես դիմավորում Նոր տարին: Դեռ չենք պատրաստվում, որովհետեւ ժամանակ չի եղել: Հիմա ներկայացումներով ենք զբաղված»:
Պարզվում է՝ դերասանները տոնածառ էլ չեն հասցրել զարդարել.«Մեր տոնածառերը դեռ երկուսն են, մեկը՝ մեր տանը, մյուսը՝ Սեյրանի: Կատակում եմ, որ դեկտեմբերի 31-ին նոր կզարդարենք»:
Մարինա Մնացականյանը եւ Սեյրան Մովսիսյանը
Մարինան խոստովանեց, որ հավատում է Նոր տարվա հեքիաթին.«Երկուսս էլ հավատում ենք երազանքների իրականացմանը: Ամանորի գիշերը մտապահած երազանքները, կարծում եմ, ավելի շուտ են կատարվում: 2018-ին շնորհակալություն. ստեղծագործական առումով շատ հագեցած տարի էր երկուսիս համար էլ, բազմաթիվ նախագծերում հանդես եկանք: 2018-ը մեր տարին էր: Մեծ նպատակներով ենք դիմավորելու 2019-ը: Թող խոզի տարին բոլորին երջանկություն բերի»:
Տեքստը՝ Մարիամ Խաչատրյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Սոնա Հակոբյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: