×


«Մի պահ դա ինձ վախեցնում է». Նելլիի դստեր 3-ամյակի լուսանկարները

Երեւանյան մանկական սրճարաններից մեկում Նելլիի եւ ֆուտբոլիստ Րաֆֆիի ընտանիքն օրերս տոնել է փոքրիկ Սառայի տարեդարձը: Ամուսինները մտերիմ ընկերների ու նրանց բալիկների շրջապատում են նշել իրենց դստեր 3-ամյակը:

«Այս տարեդարձը շատ սպասված էր բոլորիս համար: Սառան արդեն գիտակից երեխա է եւ անհամբերությամբ էր սպասում իր ծննդյան օրվան: Թեմատիկ, գունեղ խնջույքի կազմակերպչական բոլոր աշխատանքներով ինքս եմ զբաղվել, տորթի ընտրությունն աղջկանս է»,- BRAVO.am-ին պատմել է Նելլին:

Նելլիի դստեր 3-ամյակին


Ծնողները հոբելյարին խաղալիքներ են նվիրել.«Մի շարք գեղեցիկ նվերներ է ստացել, ինչի համար շատ ուրախ էր: Նա մեզնից նախօրոք խաղալիք խոհանոց էր ուզել, ինչն էլ կեսգիշերին նվիրեցինք»:

Մայրիկը նշում է, որ Սառան քմահաճ երեխա է.«Նա ու ավագ դուստրս՝ Անահիտը, իրարից շատ տարբեր են: Սառան տեսակով կամակոր եւ ամեն կերպ իր ուզածին հասնող երեխա է: Մեկ-մեկ այդ փաստից վախենում եմ, հետո էլ գիտակցում, որ այդ հատկանիշի շնորհիվ կյանքում շատ բաներ իրեն ավելի հեշտ կտրվեն»:



Ծնողներն օգնել են դստերը տոնական տորթի մոմերը փչելիս.«Ես ու Րաֆֆին շատ երազանքներ ունենք նրանց հետ կապված, բայց ամենակարեւորը՝ ցանկանում ենք, որ նրանք ու աշխարհի բոլոր բալիկներն առողջ լինեն ու պիտանի մարդ մեծանան»:

Այժմ Սառան մանկապարտեզ է հաճախում.«Հաճույքով է գնում, բայց մեկ-մեկ սննդից է դժգոհում, ասելով՝ քիչ է:): Շատ-շատ է սիրում համեղ ուտել:)»,- եզրափակել է երիտասարդ մայրիկը:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Նելլին

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին