Այս գիշեր ծնվել է Նիկոլայ Եղիազարյանի առաջնեկը: Իրականացնելով ամուսնու վաղեմի երազանքը` Հելենը նրան դուստր է պարգեւել: 3 կգ քաշով եւ 48 սմ հասակով աղջնակին ամուսինները Ռուբինա են անվանակոչել:
«Կդժվարանամ խոսել զգացողություններիս ու ապրումներիս մասին: Երջանկություն, հուզմունք, ուրախություն, անհանգստություն խառնվել են իրար: Միայն մի բան գիտեմ՝ անսահման երջանիկ եմ: Ուրախ եմ, որ առաջնեկս աղջիկ է. միշտ երազել եմ դուստր ունենալու մասին»,- BRAVO.am-ին ասել է դերասանը:
Նիկոլայ Եղիազարյանը՝ կնոջ հետ
Նրա փոխանցմամբ՝ կինն ու փոքրիկն իրենց լավ են զգում.«Գիշերն եմ երկուսին էլ տեսել: Շնորհակալ եմ կնոջս՝ ինձ այսքան երջանիկ դարձնելու համար»:
Ռուբինային եւ աշխարհի բոլոր փոքրիկներին մաղթում ենք առողջ ու անհոգ մանկություն:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Նիկոլայ Եղիազարյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: