Լողազգեստներ եւ երեկոյան հագուստներ՝ Գյումրիի «Սեւ բերդ» կոչվող ամրոցը երեկ լի էր գեղեցկուհիներով: Տեղի է ունեցել «Միսս Տիեզերք Արմենիա 2019» գեղեցկության մրցույթը, որում հաղթող ճանաչվեց Դայանա Դավթյանը, իսկ «Վիցե միսս» տիտղոսին արժանացավ Անետա Գաբրիելյանը։
Կազմակերպիչների խոսքով՝ պատահական չի ընտրվել մրցույթի անցկացման վայրը. քանի որ նմանատիպ միջոցառումները հիմնականում մայրաքաղաքում են տեղի ունենում, որոշել էին այս փորձով մշակութային ծրագրերի այլ քաղաքներում անցկացման օրինակ ծառայել։
«Միսս Տիեզերք Արմենիա 2019» գեղեցկության մրցույթին
Մրցույթին մասնակցել է 15 աղջիկ: Նրանք նախ ներկայացան ազգային տարազներով, որին հաջորդեց գեղեցկության մրցույթի հիմնական փուլերը՝ լողազգեստ եւ երեկոյան հագուստ։ Դրանից հետո ժյուրին երկարատեւ քննարկումներից հետո հայտնեց լավագույն հնգյակի անունները` Դայանա Դավթյան, Նաիրա Վարդանյան, Մարինա Դանիելյան, Անետա Գաբրիելյան եւ Լիանա Ոսկերչյան, ովքեր մասնակցեցին հարցազրույցի փուլին:
«Միսս Արմենիա» հիմնադրամի խորհրդի նախագահ Գոհար Հարությունյանը
«Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի խորհրդի նախագահ Գոհար Հարությունյանը կարծում է, որ «Միսս Տիեզերքն» իր չափանիշներով տարբերվում է «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթից.«Առաջինի ժամանակ կարեւոր է, որ աղջիկը շատ գեղեցիկ ներկայացնի իրեն եւ իր երկիրը։ Մեր ժյուրին ուշադրություն է դարձրել աղջիկների բեմական խոսքին, կեցվածքին ու քայլվածքին, քանի որ «Միսս Տիեզերքը» քարոզում է հենց կնոջ համարձակությունն ու ինքնավստահությունը»։
«Միսս Տիեզերք Արմենիա 2019» գեղեցկության մրցույթին
Ժյուրիի կազմում էին Արամոն, Էմմա Պետրոսյանը, Սահականուշ Սահակյանը, դիզայներ, լրագրող Գայանե Մանուկյանը, «Միսս Արմենիա» հիմնադրամի խորհրդի անդամ Ռուբինա Գրիգորյանը, թագերի հովանավոր Վարդան Խզմալյանը եւ Արմեն Մուրադյանը։
«Միսս Տիեզերք Արմենիա 2019» գեղեցկության մրցույթին
Իրենց գեղեցիկ կատարումներով երեկոն լիարժեք դարձրին նաեւ երգչուհիներ Վիկտորյա Ադամյանը եւ Մարգարիտա Օգանովան։
Տեքստը՝ Մարիամ Խաչատրյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ կազմակերպիչների
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: