×


Քայլի Ջենները եւ Թրեւիս Սքոթը

«Ներողություն գաղտնի պահելու համար»՝ Քայլի Ջենները մայրացել է

20-ամյա Քայլի Ջենները փետրվարի 1-ին դուստր է ունեցել: Քիմ Քարդաշյանի կրտսեր քրոջ առաջնեկի հայրը 25-ամյա ռեփեր Թրեւիս Սքոթն է: Լուրը քայլին հայտնել է Ինստագրամի իր էջում՝ ներողություն խնդրելով, որ գաղտնի էր պահում հղիության ընթացքը:

«Ինձ անհրաժեշտ էր պատրաստվել կյանքիս նոր փուլին՝ խուսափելով ցանկացած սթրեսից: Այդ քայլին եմ դիմել մեր բարօրության եւ երջանկության համար, քանի որ գիտեի՝ երեխան կզգա իմ բոլոր ապրումները»,-նշել է Քայլին:

Քայլի Ջենները եւ Քորթնի Քարդաշյանը


Նա նաեւ շնորհակալություն է հայտնել ընկերներին եւ հատկապես ընտանիքին, որ օգնել են չհանրայնացնել իր նոր կարգավիճակը.«Երեխայի ծննդից հետո անհամբեր էի, թե երբ եմ հայտնելու լուրը: Այնքան լի եմ սիրով եւ երջանկությամբ, որ քիչ է մնում պայթեմ»:

Թրեւիս Սքոթը եւ Քայլի Ջենները


Քայլին նաեւ երեխային նվիրված տեսանյութ է հրապարակել, որը կարող եք դիտել ստորեւ.



BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW