×


«Նուբարը» հանդես կգա համշենական երգուպարով

«Նուբար» հայ ավանդական երգի-պարի խումբը հանդիսատեսին կներկայանա անկրկնելի համերգային ծրագրով՝ ապրիլի 16-ին, ժամը 19:00-ին, Հ. Պարոնյանի անվան կոմեդիայի պետական թատրոնում:

«Մեր Համշենը» խորագիրը կրող համերգի ծրագրում կլինեն բացառապես համշենական երգեր եւ պարեր, որոնք Հայաստանում առաջին անգամ ամբողջական համերգային ծրագրով կներկայացվեն «Նուբար» խմբի կատարմամբ:

Համերգի կազմակերպիչն է «Մրրո» հայ ազգային երգարվեստի կենտրոնը, գլխավոր աջակիցը՝ ՀՀ մշակույթի նախարարությունը։


«Նուբար» հայ ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավարն է Լուսինե Նազարյանը։ Խումբը գործում է 2006թ.-ից: Ստեղծման օրվանից ունեցել է ակտիվ համերգային գործունեություն, ստեղծել է ընդգրկուն ծրագիր, որի հիմնական մասը կազմում են խմբի բանահավաքչական աշխատանքների արդյունքում հայտնաբերված եւ տարբեր տարիների ընթացքում տպագրված, բայց չկատարված երգերը:

«Նուբար» խումբն արդեն չորրորդ տարին է, ինչ մասնակցում է «Գութան» Հայաստանի ազգագրական երգի-պարի ամենամյա փառատոնին։ Խմբի նպատակն է պահպանել եւ տարածել հայկական ազգային ավանդական երգն ու պարը եւ փոխանցել սերնդեսերունդ: Խումբն անդրադառնում է բոլոր տարածաշրջանների ժողովրդական երաժշտական ստեղծագործությանը, որոնց մեջ զգալի եւ կարեւոր տեղ են զբաղեցնում Համշենի երգերն ու պարերը, որոնք այս տարիների ընթացքում պարբերաբար ներկայացրել են հանրությանը:



Կարդալ ավելին

Quality Sign BW