×


«Նրա կողքին այս տարեդարձս ավելի հաճելի ստացվեց». Մովսես Նիկողոսյան

Մովսես Նիկողոսյանը երեկ դարձել է 29 տարեկան: Տարեդարձի օրը դերասանը անակնկալների եւ լավ տրամադրության պակաս չի զգացել: Ինչպես պատմել է BRAVO.am-ին, տոնել սկսել է կեսգիշերից:

«Կեսգիշերին ինձ հյուր եկան ամենամոտ հարազատներս: Իսկապես անակնկալ էր, քանի որ չէին տեղեկացրել: Շատ հաճելի էր, եւ անակնկալն իր հերթին բերեց բարձր տրամադրություն ու անմոռանալի զգացողություններ»,-ասել է հոբելյարը:

Մովսես Նիկողոսյանը՝ կնոջ հետ


Տարեդարձը Մովսեսը հասցրել է նշել ե՛ւ ընկերների, ե՛ւ ընտանիքի, ե՛ւ կնոջ հետ.«Օրս անմոռանալի էր: Սիրում եմ ծննդյանս օրը, բայց նշելու մեծ տրամադրվածություն երբեք չեմ ունեցել: Կինս ինձնից ոգեւորված էր, որ ամեն բան անմոռանալի լինի: Ես ընդամենն արեցի այնպես, ինչպես ինքն էր ցանկանում, իսկ նրա հետ եւ նրա կողքին այս տարեդարձս ավելի ուրախ եւ հաճելի ստացվեց անցած տարիների համեմատ»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` զույգի արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW