×


«Նրանց հետ շփումն ինձ համար շատ կարեւոր է». Նարինե Պետրոսյան

BRAVO.am-ն իր բլից զրույցների շրջանակում այս անգամ խոսել է Դրամատիկական թատրոնի դերասանուհի Նարինե Պետրոսյանի հետ՝ բացահայտելով, թե ովքեր են նրա խորհրդատուն ու քննադատը, նաեւ պարզել, թե ում կերպարն է ցանկանում մարմնավորել:

- Ինքդ քո դերերի մասին:
- Դերերս շատ բազմազան ու իրարից տարբերվող են:

- Առաջին դերը:
- Առաջին անգամ ինձ 12-13 տարեկանում են դեր վստահել: Մանկական մի ներկայացման մեջ ժամանակ էի մարմնավորում:): Ուսանողական տարիներին էլ առաջին լուրջ դերս «Գարեգին Նժդեհ. Հայստան եւ ճշմարտություն» ներկայացման մեջ է եղել:

Նարինե Պետրոսյանը


- Առաջին բեմելը:
- Առաջին անգամ բեմ որպես մոդել եմ բարձրացել 9-10 տարեկանում. «Ատեքս» նորաձեւության տան ցուցադրությանն էի մասնակցում:

- Խաղացանկիդ ո՞ր դերն ես ամենաշատը սիրում:
- Բոլոր դերերս էլ հարազատ են, դժվարանում եմ առանձնացնել: «Հոլիվուդ» ներկայացման մեջ Լիդիի կերպարն է շատ ազդեցիկ: Այս ներկայացման թեման երբեք չի հնանում. հոր ու դստեր հարաբերությունների մասին է:

-Կա՞ կինոոլորտում մեկը, ով քո կուռքն է:
- Ինձ համար օրինակելի դեմքեր կան, օրինակ՝ Մերիլ Սթրիփը, Ջեֆրի Ռաշը, Վլադիմիր Մաշկովն ու այլք:

- Դեր, որը կցանկանայիր խաղալ:
- Անսպասելի եւ տարբերվող դերեր եմ ուզում: Վերջերս մտածում էի, որ Էլվինա Մակարյանի կերպարը կցանկանայի մարմնավորել:

- Քեզ համար ամենաթանկ մրցանակը:
- Հանդիսատեսի ջերմ վերաբերմունքը:

Նարինե Պետրոսյանը


-Ոլորտում քո հայտնի ընկերը:
- Լավ գործընկերներ ունեմ, մտերիմ ընկերներս հայտնի չեն:

- Ոլորտում քո խորհրդատուն ու քննադատը:
- Աննա Հեքեքյանն ու Հրաչյա Հարությունյանը. նրանց հետ շփումն ու զրույցներն ինձ համար շատ կարեւոր են: 


- Քանի տարի ես բեմում:
-Որպես մոդել եւ դերասնուհի՝ 9-10 տարեկանից բեմում եմ:

-Ի՞նչ տվեց քեզ հայտնիությունը:
- Երբեմն Ճանապարհային ոստիկանները զիջում են:): Կատակը մի կողմ, հաճելի է, որ փողոցում ճանաչում են, լավ վերաբերմունք ցույց տալիս:

- Առաջիկայում ի՞նչ նորություններ կներկայացնես հանդիսատեսիդ:
- Շուտով Դրամատիկական թատրոնի հետ ներկայացումներով ենք հանդես գալու Հայսատանի մի շարք մարզերում: Հրաչյա Հարությունյանի հետ եւս մեկ ներկայացում ենք պատրաստում, որի պրեմիերան, ամենայն հավանականությամբ, գարնանը կլինի:

Հեռուստասերիալներում նկարահնվելու առաջարկներ շատ են լինում, որոնք դեռ չեն գոհացնում ինձ:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Վիգեն Մնոյանի եւ Նարինեի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW