Նունե Եսայանի երկրպագուներն առաջիկայում նորությունների պակաս չեն զգա: Երեւանյան ժամանցի վայրերից մեկում օրերս նկարահանվել է երգչուհու նոր տեսահոլովակը: Նա նկարահանման հրապարակից լուսանկարներ է տրամադրել BRAVO.am-ին ու պատմել նոր երգերի մասին:
«Շուտով երկու նոր տեսահոլովակ կներկայացնեմ: Մեկն արդեն նկարել ենք, մյուսն էլ՝ առաջիկա օրերին: Աշխատանքը շատ թեթեւ ու առանց խոչընդոտների է անցել: Ես նկարվել չեմ սիրում, շատ շուտ հոգնում եմ, դրա համար աշխատում ենք հնարավորինս շուտ ավարտել: Միշտ ասել եմ՝ կարող եմ միանգամից համերգային 3-4 ծրագիր երգել ու չհոգնել, բայց նկարահանվելուց շատ էներգիա եմ ծախսում»,- պատմել է Նունեն:
«Սիրահարված աղջիկներ» կոչվող ժողովրդական պարային երգի խոսքերի հեղինակը երգահան Մանոն է, գործիքավորումն արել են Կարենը եւ Սեւակը: Տեսահոլավակի ռեժիսորն Արամայիս Հայրապետյանն է, օպերատորը՝ Արտյոմ Աբովյանը:
«Նախկինում էլ Մանոն ինձ մի շարք գեղեցիկ երգեր է նվիրել, վաղուց իր հետ չէի համագործակցել: Ուրախ եմ, որ դարձյալ կապի մեջ ենք, առաջիկայում էլի գեղեցիկ համագործակցություններ կլինեն»,- նշել է երգչուհին:
Նա սեպտեմբերին մեկ այլ հոլովակ էլ է նկարահանելու.«Մյուս հոլովակը, որը պատրաստվում ենք նկարել, դիսկո ոճի երգի հիման վրա է լինելու: Ասեմ՝ շատ տարբերվող գործ է, շատերի համար նաեւ շոկային կլինի»,- եզրափակել է երգչուհին:
Տեքստը` Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Նունե Եսայանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: