×


«Չեմ հարգում անհիմն խոսող մադկանց». Ժաննա Բուտուլյան

Գործնական առաջարկներին համաձայնելիս նա առաջնորդվում է ոչ թե որոշակի չափանիշներով, այլ՝ սրտով: Այդպես է նաեւ կյանքում: Իր համար կարեւորն այն է, որ սիրի առաջարկվող կերպարն ու այն մարմնավորելը հետաքրքիր լինի: Իսկ թե որքանով է այն գլխավոր, կարեւոր չէ: Ժաննա Բուտուլյանն «Այրված անուրջներ» սերիալի դերասանական կազմում է եւ հուլիսից հեռուստադիտողին կներկայանա Թամարի կերպարում:

Խոսելով իր կերպարի մասին՝ Ժաննան նշել է, որ այն բացասական է.«Ինչպես կյանքում, այնպես էլ ֆիլմերում միանշանակ վատ մարդիկ չկան. ինչ-ինչ պատճառներով են նրանք դառնում այդպիսին: Շատ ու շատ արարքներ կարելի է արդարացնել, բացի այլ մարդկանց ճակատագրի հետ խաղալը: Թամարիկն էլ փորձում է խաղալ ուրշների ճակատագրերի հետ»:

Ժաննա Բուտուլյանը


Դերասանուհին BRAVO.am-ին ասել է, որ նոր սերիալում խաղալու առաջարկը ստացել է նախագծի տնօրեն Հարություն Մովսիսյանից.«Միանգամից համաձայնեցի, քանի որ սցենարը եւ նրա աշխատելաոճը շատ հավանեցի: Դերասանական կազմն էլ համալրված է հրաշալի մարդկանցով»:

Ժաննայի խոսքով՝ Թամարիկն իր մարմնավորած առաջին կերպարն է, որի հետ որեւէ նմանություն չունի.«Ես երբեք չեմ պայքարի մի մարդու համար, ով իմը չէ: Ուրիշի դժբախտության վրա երջանկություն չես կառուցի: Շատ պարզ գիտակցում եմ, որ այն, ինչ իմն է, ինձ է տրվում առանց պայքարի: Երջանիկ է նա, ով իր ունեցածն է վայելում եւ գնահատում, իսկ հերոսուհիս դա չի գիտակցում»:

Դերասանուհու հետ խոսել ենք նաեւ հայտնի լինելու լավ եւ վատ կողմերի մասին: Նրան զարմացնում են այն մարդիկ, ովքեր մեծամտանում են այդ հանգամանքից: Կարծում է՝ մեծամտությունն ու գոռոզությունը բնորոշ են միայն դատարկ մարդկանց, իսկ ինքը տարիների հետ ավելի պարզ ու անմիջական է դարձել:

Ժաննա Բուտուլյանը


Ասեկոսեներին եւ քննադատություններին էլ Ժաննան յուրովի է մոտենում.«Եթե կարծիքը թյուր է, այն ինձ հունից հանել չի կարող: Ես չեմ հարգում անհիմն խոսող մադկանց: Բայց հարգում եմ այն մարդուն, ով մատնանշում է իմ թերացումները: Այդ դեպքում սթափվում եւ փորձում եմ շտկել սխալս»,-եզրափակել է նա:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Ժաննա Բուտուլյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին