×


«Պատրաստվում եմ մինչեւ վերջ աշխատել». Նարե Համբարձումյանի նոր լուսանկարները՝ կլորացած փորիկով

Այն, որ Արմեն Սարգսյանի եւ Նարե Համբարձումյանի ընտանիքում համալրում է սպասվում, արդեն պատմել ենք: Հաղորդավարուհին նշել էր, որ այս շրջանում փորձելու է շատ ֆոտոշարքեր իրականացնել: Եվ ահա, ապագա մայրիկը BRAVO.am-ին է տրամադրել իր նոր լուսանկարները եւ պատմել, թե ինչպես է ընթանում հղիությունը:  

Նարե Համբարձումյանը


«Լուսանկարահանման գաղափարն իմն էր: Անկեղծ ասած՝ այս կարգավիճակում արված առաջին ֆոտոշարքի օրը մի քանի կերպար ենք ստացել: Այս լուսանկարներն էլ այդ շարքից են: Դրական մթնոլորտում, երաժշտության ներքո եւ ուրախ տրամադրությամբ են անցել նկարահանումները: Ավելի մեղմ, տաքուկ, տնային  վիճակ է ներկայացված: Չեմ ուզում բաց թողնել այս ժամանակահատվածը՝ գեղեցիկ լուսանկարներ ստանալու համար»,-ասել է Նարեն:

Նարե Համբարձումյանը


Հաղորդավարուհին նշել է, որ հղիությունը բավական թեթեւ է ընթանում, ամեն ինչ կարգին է.«Սննդակարգում, առօրյայում, որպես այդպիսին, մեծ փոփոխություն չկա: Սիրում եմ քայլել եւ այս շրջանում եւս աշխատում եմ երեկոյան մեկ-երկու ժամ զբոսանքի դուրս գալ: Շարունակում եմ աշխատել «Առավոտ լուսո»-ում: Հաղորդումը արձակուրդ կմեկնի օգոստոսի 1-ից, ես պատրաստվում եմ մինչեւ վերջ աշխատել: Լավ եմ զգում եւ հանգստի գնալու կարիք չունեմ»:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Գոհար Գաբրիելյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին