×


Լուսանկարը՝ eurovision.tv

Պարգը «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում է

Շվեյցարիայի Բազել քաղաքում քիչ առաջ ավարտվեց «Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը, որում մեր երկրի պատվիրակ Պարգը հաղթահարեց մրցակցությունը՝ ներկայանալով «Survivor» երգով։

Հաջորդ փուլ անցած մյուս երկրներն են՝ Լիտվա, Իսրայել, Դանիա, Ավստրիա, Լյուքսեմբուրգ, Ֆինլանդիա, Լատվիա, Մալթա, Հունաստան։

Լուսանկարը՝ eurovision.tv


«Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլի արդյունքներով պայքարը եզրափակչում շարունակելու են նաեւ Նորվեգիան, Ալբանիան, Շվեդիան, Իսլանդիան, Նիդեռլանդները, Լեհաստանը, Սան Մարինոն, Էստոնիան, Պորտուգալիան եւ Ուկրաինան։

Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 17-ին։

Պարգի «Survivor» երգը տոկունության եւ ներքին ուժի մասին է։ Այն ներկայացնում է պայքարը դժվարությունների դեմ եւ կոչ է անում երբեք չհանձնվել։ Երգում կա նաեւ հայերեն տող՝ «Լույսը հոգումս վառվող ոչ ոք մարել չի կարող», որն ընդգծում է ազգային հպարտությունն ու ինքնությունը։

Պատրաստեց Աստղիկ Իսկանդարյանը /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW