×


«Ստիպված էինք վերադարձնել տոմսերը եւ այլ երկիր մեկնել». Միլենա Ոսկանյան

Պարուհի Միլենա Ոսկանյանն ու երաժիշտ Արմեն Շահվերդյանն օրերս են վերադարձել Դուբայից: Ճամփորդության լուսանկարներն ամուսինները տրամադրել են BRAVO.am-ին եւ կիսվել տպավորություններով:

«Թեեւ ծրագրել էինք Թաիլանդ գնալ, բայց տեղեկանալով եղանակային վատ պայմանների մասին, հետ վերադարձրինք տոմսերը եւ որոշեցինք մեկնել Դուբայ»,-պատմել է Միլենան եւ հավելել.«Մեզ թվում էր՝ ութօրյա պասիվ հանգիստ ենք անցկացնելու, բայց այնքան գեղեցիկ վայրեր կային տեսնելու, որ թվում է՝ առաջիկայում էլի կգնանք: Դուբայը շատ գեղեցիկ քաղաք է՝ իր շենքերով»:

Միլենան եւ Արմենը՝ Դուբայում


Մինչ հանգստի մեկնելը պարուհին ոճային փոփոխություն է արել՝ հյուսելով մազերն աֆրիկյան ձեւով.«Որոշեցի այս տարբերակն ընտրել, որպեսզի ամեն օր չմտածեմ հարդարելու մասին»:

Միլենան նշել է նաեւ, որ իրենց անչափ տպավորել է կիսաջրային պարային հայտնի շոուն, որը լավագույնն է ճանաչվել, եւ աշխարհի տարբեր երկրներից գալիս են այն դիտելու.«Լեդային հատակով շոու է, եւ լույսերը պարբերաբար փոխվում են, իսկ ջուրը մի քանի վայրկյանում անհետանում է»:

Արմենն ու Միլենան՝ Դուբայում


Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ զույգի արխիվից



Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին