Ամերիկաբնակ հաղորդավարուհի Սվետլանա Բոսնոյանի համար տարին աշխատանքային ծանրաբեռնվածությամբ է սկսվել: Նրա հեղինակային «Lady First» նոր հաղորդաշարը կցուցադրվի «Հորիզոն» հեռուստաընկերությամբ:
«Այս նախագիծը նվեր է կանանց՝ մեկամսյակի կապակցությամբ: Բավական բարդ աշխատանք ենք անում. կանանց վերաբերող տարատեսակ թեմաներ ենք բարձրաձայնելու, մասնագիտական խորհուրդներ են լինելու, զրույցներ հայտնի կանանց հետ: Հաղորդումը կանանց վերաբերող հարցեր է բարձրաձայնելու, բայց այն նաեւ տղամարդկանց կհետաքրքրի: Վերջապես կարող են բացահայտել կնոջ առեղծվածը:)»,- ասել է հաղորդավարուհին:
Սվետլանա Բոսնոյանը
Նախագծի գաղափարը Սվետլանայինն է.«Իմ «Խաչմերուկ» հաղորդումն արդեն հինգ տարեկան է: Մեծամտորեն չհնչի, բայց այս տարիների ընթացքում ես վաստակել եմ ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցների սերն, ու հաղորդումը բարձր վարկանիշ է ունեցել: Այս տարի զգացի, որ ժամանակն է նրանց նորությամբ ներկայանալու: Ի ուրախություն ինձ` նոր ծրագրի գաղափարս արժանացավ հեռուստաընկերության տնօրինության հավանությանը: Որոշ քննարկումներից հետո գործի անցանք, իսկ արդյունքն արդեն գարնանը կներկայացնենք»,- նշել է նա:
Հաղորդավարուհին նշել է, որ աշխատանքի պատճառով իր ընտանեկան կյանքը չի տուժում.«Իմ ամբողջ ազատ ժամանակը դստերս ու ամուսնուս եմ տրամադրում, եւ նրանցից դեռ բողոքներ չեմ լսել:)»:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Սվետլանա Բոսնոյանը


×
5,441






