×


«Տղաներին դուր է գալիս իմ համարձակությունը». Էվա Խաչատրյան

BRAVO.am-ի սիրային բլից հարցերին այս անգամ պատասխանել է Կամերային թատրոնի դերասանուհի Էվա Խաչատրյանը: Նա անկեղծորեն նշել է՝ ինչը կարող է իրեն գրավել տղամարդու արտաքինում, երբ պատրաստ կլինի ամուսնանալ, եւ թե ինչ է նշանակում սիրած էակի կողքին արթնանալ:

Սերը կյանքի շարժիչ ուժն է:

Սիրել՝ նշանակում է նվիրվել, խենթանալ, մանկանալ, հավատալ, երջանկանալ, ներել, գնահատել:

Կա՞ սեր առաջին հայացքից: Կարծում եմ՝ կա. անհնարին ոչինչ չկա աշխարհում:

Էվա Խաչատրյանը


Սիրահարվածները նման են ահագնացած հրդեհի:

Սիրո իմ եղանակն ամառն է:

Տղամարդու արտաքինում ինձ կարող է գրավել հայացքը, աչքերը, ժեստերը:

Վանել՝ շեշտված ինքնավստահությունը:

Տղամարդը պետք է լինի տղամարդ՝ իր բնույթով եւ էությամբ:

Կյանքն առանց սիրո կյանք չէ, այլ՝ տանջանք:

Էվա Խաչատրյանը


Երբ սիրում ես, գունավորվում ես, դառնում խենթ ու խելառ:

Հանուն սիրո պատրաստ եմ… Օ՜, մտածել է պետք:

Ինչ մասնագիտություն կունենա իմ ապագա տղամարդը: Այս հարցի պատասխանը հստակ տալ չեմ կարող, կարեւորը՝ զգաս՝ նա է քո տղամարդը… Բայց դժվար թե դերասան լինի:

Սիրած էակի կողքին արթնանալը լավագույն լուսաբացն է:

Սերը բոսորագույն է:

Մինչ ամուսնանալը պետք է ամուսնացած չլինել:

Իմ առաջին համբույրը նման էր առաջին համբույրի, էլի:

Շուտ ամուսնանալ՝ նշանակում է շատ սիրել կամ շտապել:

Էվա Խաչատրյանը


Առաջին ժամադրությունը պետք է լինի հիշվող:

Երբ սիրում ես, պետք է ճախրես:

Տղաներին դուր է գալիս իմ համարձակությունը:

Կամուսնանամ, եթե զգամ՝ իսկապես ուզում եմ:

Չեմ սիրում տղաների, ովքեր դատարկ են եւ ինքնահավան:

Բլից հարցերը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էվայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին