Ակումբը վերաբացվել է : )
“Aftershock Republic”-ը “վերադարձել է”` հայ քլաբերներին նորից երեկոյան ու կեսգիշերն անց զվարճանալ հրավիրելու : ): Ակումբը մայիսի 27-ին պաշտոնապես վերաբացվեց: Նշելու այլ առիթ էլ կար. “Aftershock Republic”-ը մեկ տարեկան է:
Բազմաթիվ հյուրեր էին եկել ակումբի տարեդարձը շնորհավորելու, նոր տեսքն ու ձայնը գնահատելու:): “Aftershock Republic”-ը այսուհետ հանդես է գալիս մանուշակագույնի եւ սեւի համադրությամբ ինտերիերով, նոր, ավելի հզոր ձայնալուսային տեխնիկայով:
Նորից փարթիների պակաս չի զգացվելու: “Aftershock republic”-ում իրենց սեթերը շարունակելու են հնչեցնել DJ SMILE-ն ու PIA GARO-ն: “Ստեղ իմ համար կայֆ ա: Տարածքը մեծ ա, պարելու տեղ շաաատ կա, music-ն էլ վատը չի: Պատերն էլ ներկել են, տրամադրող գույն ա : ): Միշտ էլ գալիս եմ ստեղ խմելու, տժալու”,- նշեց այցելուներից Արմենը:
Երգիչ Էռնեստը իրեն շատ լավ էր զգում, մանավանդ, երբ իր վառ կերպարն անմահացնում էին լուսանկարիչները : ): Փարթիի մանրամասներին, ակումբի հյուրերի զվարճանքին վիզուալ հետեւեք Bravo.am-ի ֆոտոշարքում : ):
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: