×


“Ախթամար”

“Ախթամար”

Երեւանում կայացավ ֆիլմի փակ ցուցադրությունը Երեւանի MEZZO Classic House Club-ում կայացավ “Ախթամար” կարճամետրաժ ֆիլմի փակ ցուցադրությունը: Հիշեցնենք, որ այս ֆիլմն առաջինն է “Լեգենդներ այսօր” ֆիլմաշարում, որով “ArArAt” կոնյակները նախաձեռնում են հին հայկական լեգենդների վերածնունդը: Նաիրա Թովմասյանը Երեւանի կոնյակի գործարանից Ցուցասրահի մուտքի մոտ, վառվող ջահը ձեռքին, հրավիրվածներին ողջունում էր “Թամար արքայադուստրը”, եւ արդեն պարզ էր, որ հյուրերին սպասում է երեւակայական ճանապարհորդություն` ժամանակի և տարածության մեջ: “Ախթամար” ֆիլմի փակ ցուցադրությունը MEZZO Classic House Club-ում Միջացառման պաշտոնական սկիզբը ազդարարվեց Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանի ողջույնի խոսքով, ապա ներկայացվեց ֆիլմի գլխավոր դերակատար` Արմեն Ջիգարխանյանի տեսաուղերձը: Վատառողջության պատճառով անվանի դերասանը չէր կարողացել ժամանել Հայաստան: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ ԵԿԳ գլխավոր տնօրեն Արա Գեւորգյանը “Ախթամար” ֆիլմի փակ ցուցադրության ժամանակ “ArArAt”-ը իր այս նախաձեռնությամբ համախմբում է իր շուրջ տարբեր ազգությունների եւ սերունդների, հասանելի դարձնելով հին հայկական լեգենդը ժամանանակից հանդիսատեսին: Ֆիլմի ռուսաստանյան պրեմիերան վերջերս կայացավ նաեւ Մոսկվայում` արժանանալով հանդիսատեսի եւ քննադատների հավանությանը: “Ախթամար” ֆիլմը կցուցադրվի Հայաստանի առաջատար հեռուստաընկերությունների Ամանորյա եթերում:

Կարդալ ավելին

Quality Sign BW