×


All White Party

All White Party

KAMI ակումբը մեկ գիշերով «սպիտակեց» Արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանում եւս ակումբները սկսել են կազմակերպել այսպես կոչված All White Party-ներ (այսինքն` լիովին սպիտակ հագուստով): Օգոստոսի 28-ին հերթական այդպիսի փարթի էր կազմակերպել KAMI ակումբը: White Party Անձամբ գտնվելով այս անգամ ճերմակ պատեր ունեցող եւ բազմաքանակ սպիտակ հագուստով մարդկանցով լի ակումբում եւ վայելելով DJ Smoke-ի, DJ Extreme-ի, DJ Արսոյի եւ DJ Albert Rain-ի սեթերը, ինձ մոտ հարց առաջացավ` արդյոք ե՞րբ եւ որտե՞ղ է առաջին անգամ կազմակերպվել All White Party, ինչպիսի՞ յուրահատկություններ է ունեցել եւ ունի նման միջոցառումը: Կարծում եմ, ձեզ եւս հետաքրքիր կլինի: Ուրեմն այսպես. White Party-ն առաջին անգամ կազմակերպվել է Մայամիում 1985 թվականին, որի նպատակն է եղել համախմբել մարդկանց, որոնք կկրեն սպիտակ հագուստ եւ հանգանակություններ կանեն ՁԻԱՀ/ՄԻԱՎ վարակակիրների օգտին: Ի դեպ, այդ օրը բավականին մեծ գումար է հավաքվել` 16 000 ԱՄՆ դոլար: White Party Ընդհանրապես, White Party-ները այդ ժամանակվանից ի վեր տեղի են ունենում աշխարհի շատ երկրներում եւ ունենում են բավականին տարբեր թեմատիկա: Այս տեսակ միջոցառումն ի սկզբանե կազմակերպվել է ԼՀԲՏ (լեսբուհիներ, հոմոսեքսուալիստներ, բիսեքսուալներ, տրանսվեստիտներ) համայնքի համար, օրինակ` Նյու Յորքում առաջին անգամ White Party-ն կազմակերպվել է 1988 թվականին տեղի գեյ-ակումբներից մեկում: Մինչ այսօր շատ երկրներում White Party-ն կազմակերպվում է հենց համասեռամոլների համար: Սակայն այսօր արդեն White Party-ները աշխարհում ամենամեծաքանակ միջոցառումներից են, որտեղ հավաքվում են անգամ 20 հազար հոգուց ավելին, ինչպես եղել է Փալմ Սփրինգսում 2006-ին: Իսկ Մոնրեալում սպիտակների թիմը կազմել է 16 հազար մարդ: Փարթիներին նվագում են աշխարհի ամենահայտնի DJ-ները, օրինակ` Peter Rauhofer, Deep Dish, Tiesto, David Guetta եւ այլոք: Իսկ սպիտակ գույնը ընտրվել է իր էլեգանտության, ոչ քաղաքական էության, մաքրության եւ շքեղության համար: White Party Հուսով եմ, այս նախապատմությունից չձանձրացաք: Վերադառնանք մեր White Party-ին KAMI ակումբում: Նշեմ, որ այս փարթին բոլորի համար էր, այսինքն չուներ հատուկ ուղղվածություն: Իհարկե, այդքան մարդ, որքան ասենք Մոնրեալում էր, այստեղ անգամ ցանկության դեպքում չէր կարող հավաքվել, սակայն երեկոն լավ անցավ` սկզբում եկան հրեշտակի թեւերով go-go պարուհիները, ապա քլաբերները վայելեցին փրփրե ձյունը: Տեքստը` Աննա Զիլֆուղարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW