×


Անտոնիո Բանդերաս

Անտոնիո Բանդերաս

Դերասանի նոր տաղանդը Անտոնիո Բանդերասը մի ձեռքով երկու նապաստակ է բռնել Նյու-Յորքում: Նա ներկայացրել է իր` “Secret” կոչվող տղամարդկանց համար նախատեսված օծանելիքը եւ Սերվանտեսի անվան ինստիտուտում իր իսկ կողմից արված ֆոտոաշխատանքները “Secrets on Black” ցուցահանդեսի շրջանակներում: Antonio Banderas Պարզվում է, անվանի դերասանն արդեն վաղուց է զբաղվում լուսանկարչությամբ, բայց մինչ այժմ չէր համարձակվում իր աշխատանքները ներկայացնել հանրությանը: Օծանելիքի ապրանքանիշի սեփականատերերին հաջողվեց համոզել դերասանին առանց ամաչելու ներկայացնել իր նոր տաղանդը հանրությանը: Antonio Banderas Անտոնիո Բանդերասի ցուցահանդեսը նվիրված է Իսպանական մշակույթին եւ կանացի հմայքի գերուժին: “PUIG” օծանելիքի ապրանքանիշի ներկայացուցիչները օգտագործեցին պահը եւ լուսանկարներից մեկի վրա տեղադրեցին “Secret” /«գաղտնիք»/ բառը` դարձնելով այն համանուն “Secret” օծանելիքի պաշտոնական գովազդային պաստառը: Անտոնիո Բանդերասի 23 լուսանկարներից 7-ը վաճառվեցին աճուրդում: Ստացված հասույթը փոխանցվեց “Broadway Cares/Equity Fights AIDS” բարեգործական հիմնադրամին: Անտոնիո Բանդերասի ֆոտոաշխատանքներից Ցուցահանդեսը դեռեւս կարելի է այցելել Նյու-Յորքում, սակայն շուտով այն կսկսի իր “շրջագայությունը” տարբեր երկրներում: Աղբյուրը` ContactMusic Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW