×


Ապրիլի 7

Ապրիլի 7

Տոնական համերգի հատուկ հյուրը Սիրուշոն էր:) Ապրիլի 7-ին` Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ Արամ Խաչատրյան   համերգասրահում կայացավ տոնական ծրագիր` երգիչ-երգչուհիների մասնակցությամբ: Համերգային ծրագրի կազմակերպիչը ADC ընկերությունն էր: Sirusho Համերգը վարում էր երգչուհի Ջուսը, ով անընդհատ զգեստափոխվում ու հանդիսատեսին ժպիտներ էր պարգեւում: «Ինձ ասել էին` ծրագիրը վարեմ, բայց որ եկա, ասեցի` մի հատ էլ ես երգեմ»,- ասաց Ջուսն ու սկսեց ներկայացնել հաջորդ համարները. «Ով ուզում է ամուսնանալ ու մայր դառնալ, Վարդան Բադալյանից թող հույսը կտրի. օգոստոսին ամուսնացավ»: Իսկ Արշալույսին ու Նելլիին ներկայացնելուց ասաց. «Ձեր աչքի առաջ մեծացած, հալալ, տուն տանելու երեխեք են»: Ջուսը ռոմանտիկ անվանեց Տիգրան Պետրոսյանին, ով կանանց ու աղջիկներին շնորհավորեց տոնի կապակցությամբ`ասելով , որ միշտ երգել ու երգելու է նրանց համար: :) Razmik Amyan Տարվա լավագույն երգչին ներկայացնելու համար Ջուսը բեմ հրավիրեց «ամենահամարձակ» հանդիսատեսին, ով հայտնեց Ռազմիկ Ամյանի անունն ու բեմը հանձնեց նրան: Ռազմիկը շնորհավորեց մայրերին ու քույրերին եւ որպես նվեր նախատեսված երկու երգերին գումարեց եւս մեկը` «Շիրազի գովքը»: Երգչին ընկերակցելու համար բեմ բարձրացան մի խումբ մանուկներ, պարեցին ու ուրախացան: Հանդիսատեսի ծափահարությունները ստիպեցին Ռազմիկ Ամյանին երգել եւս մեկ երգ, Ռազմիկն էլ ակապելա կատարեց (կրկին «Շիրազի գովքը»): :) Nara Գրեթե նույնը եղավ նաեւ համերգի հատուկ հյուր Սիրուշոյի պարագայում: Երգչուհուն Ջուսի հետ ներկայացրեց նրա երկրպագուհիներից մեկը: Սիրուշոն էլ կատարեց «Հավատում եմ» եւ «Քելե-Քելե» երգերը, վերջում` հանդիսատեսի հոտնկայս ծափերի ու բռավոների (Bravo.am:)) ներքո Սիրուշոն եւս ակապելա երգեց` կատարելով «Քելե-Քելե»-ից հատված: :) Juice Համերգին ելույթ ունեցան նաեւ Նառան, Գուրգեն Դաբաղյանը, Մարտին Մկրտչյանը, Սարգիս Ավետիսյանը, Արմոն եւ «Գոլդ Սթար» պարային համույթը, երգիչները կատարեցին երկուական երգ` դրանք նվիրելով դահլիճում գտնվող կանանց ու աղջիկներին: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Mana-Litta-ի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW