Երգչուհու առաջին մինի-համերգը:) Արեւիկ Ալավերդյանն ընկերների հետ /երգչուհին այդպես է անվանում բենդի երաժիշտներին/ մայիսի 2-ին իր առաջին մինի-մենահամերգն իրականություն դարձրեց “Stop” ակումբում. “Մյուս ընկերներին էլ հրավիրել ենք, որ լավ ժամանակ անցկացնենք”: Երգչուհին համաշխարհային հիթեր կատարեց Քերի Անդերվուդի, “Աերոսմիթի”-ի եւ այլ հայտնի երաժիշտների ու խմբերի երգացանկից: Առաջին հատվածում բլյուզային ստեղծագործություններ էին հնչում, հետո Արեւիկ Ալավերդյանը աշխուժացրեց հյուրերին. “Արագ, ակտիվ, դրայվոտ երգեր եմ երգում, որ ժողովուրդը չհոգնի:)”: “Էնքան մարդ կա, չէի պատկերացնում` այսպես կլինի, անգամ գետնին են նստել, անչափ հաճելի է: Փոքր մենահամերգի պես բան է: Քավերներ եմ կատարում: Ես բավականաչափ երգացանկ չունեմ, որ միայն իմ ստեղծագործությունների երեկո անեմ, դրայվ էինք ուզում ու հատուկ ընտրեցինք փոփ-ռոք ոճը”,- Bravo.am-ի հետ իր ուրախությամբ կիսվեց Արեւիկ Ալավերդյանը: Արեւիկն ասում է, որ վաղուց էր սպասում այս երեկոյին, ավելի ճիշտ` այդքան էլ չէր սպասում:): “Նոր տարուց առաջ էի համերգիս ծրագիրը կազմել, մի ամիս առաջ էլ փորձերն ենք սկսել: Սկզբում շատ էի վախենում, մտածում էի պատճառ գտնել, որ համերգը չկայանա:): Երեկ էլ հաց չկերա, բայց այսօր մի կաթիլ հուզմունք չկա”,- նշեց նա: Երգչուհին համոզված է, որ իր ոճը գտել է.“Փոփ-ռոքից հաստատ չեմ շեղվի, բլյուզ-ռոք էլ եմ սիրում: Էստրադա չեմ սիրում, չկա մեջս այդ ոճը, չեմ զգում այն, իսկ երբ կիթառի ձայնն եմ լսում, արյունս եռում է: Շատ վաղուց որոշել էի եղբորս` կիթառահար Հովակ Ալավերդյանի հետ համերգ տալ, բայց նա հիմա Միացյալ Նահանգներում է, մետալ-ռոք խումբ ունի”: Մենահամերգին երաժիշտների հնչեցրած կիթառի ձայնից, ինչպես միշտ, Արեւիկի արյունը սկսեց եռալ:): “Նվագախմբի տղաներն ինձ համար վերջն են: Իրենք որ նվագում են, ուզես-չուզես երգելդ գալիս է: Բեք-վոկալ էլ հանդես է գալիս մտերիմ ընկերուհիս` Jazzel-ից Արեւիկ Գրիգորյանը”,- ասաց Արեւիկ Ալավերդյանը: Երգչուհու երաժիշտ ընկերներն էին` Արթուր Զաքյան – ստեղնաշարային գործիքներ Կորյուն Բոբիկյան – հարվածային գործիքներ Արթուր Մոլիտվին – բաս-կիթառ Վարդան Գաբոյան - սոլո-կիթառ Հրայր Մկրտչյան - ակուստիկ կիթառ: Արեւիկի առաջին փոքրիկ մենահամերգին ներկա էր քույրը` երգչուհի Անուշիկ Ալավերդյանը: “Քույրս ռոքի հետ չունի, ընտանիքով եկել են ինձ ոգեւորելու”,-նշեց Արեւիկը: Երգչուհուն ունկնդրելու էին եկել նաեւ ԴերՀովան, Նաիրա Գյուրջինյանը եւ ուրիշներ: “Պոզիտիվ, բարի երեկո էր”,- ասաց Արեւիկը` համերգը եզրափակելով Aerosmith խմբի ստեղծագործությամբ: Երգչուհին շատ է աշխատելու, որ 2011-ին ձայնասկավառակ թողարկի: Մինչ այդ հունիսին նոր տեսահոլովակ կներկայացնի. “Խոսք եմ տալիս, որ շատ լավն է լինելու: Երգը կա, ուղղակի բառերը պատրաստ չեն, Կարեն Գրիգորյանն է ձգձգում:): Երաժշտությունը Արթուր Զաքյանն է գրել: Փոփ-ռոք բալադ է, շատ պոզիտիվ երգ է”: Bravo.am-ը շնորհավորում է Արեւիկ Ալավերդյանին իր առաջին համերգային երեկոն անցկացնելու կապակցությամբ ու բուռն ստեղծագործական գործունեություն մաղթում: : ) Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: