Բարեգործական համերգ մանկական օրվա կապակցությամբ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ հայ էստրադայի մի շարք արտիստներ երգեցին փոքրիկների համար: Բարեգործական համերգը հունիսի 2-ին էր, երեխաների ու երգիչ-երգչուհիների հանդիպման վայրն էլ` “Արամ Խաչատրյան” համերգասրահը: Հաշմանդամ երեխաների ծնողների “Վահան” բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնած համերգին “աստղային հրավառություն” էր: Երեխաներին նվիրված համերգ կազմակերպելն այս հ/կ-ի համար ավանդույթ է, որ տասը տարուց ավել է` չի խախտվում: Երեխաների համար իրենց երգերը հնչեցրին Անդրեն, Շուշան Պետրոսյանը, Սոֆի Մխեյանը, Լուսինան, Եվա Ռիվասը, Արեւիկ Ալավերդյանը, Նարեկ Բավեյանը, Զարուհի Բաբայանը, Սիլվա Հակոբյանը, Հասմիկ Կարապետյանը, Արմոն, Միսթր X-ը, “Հայսուպերսթարից” հայտնի Սուսաննա Պետրոսյանը, Սոնա Շահգելդյանը, Գոգա Խաչատրյանը, ռոմանսներ երգող Արսեն Գրիգորյանը, Dorians ռոք-խումբը եւ շատ ուրիշներ: Համերգային ծրագիրը բացեցին “արեւիկցիները”, Անդրեի “Սոնե լե-լե”-ն մեծ ոգեւորություն առաջացրեց դահլիճում, իսկ տոնական երեկոն ավարտելու պատիվը “Apricote Stone”-ինն էր:): Հայաստանը “Եվրատեսիլ 2010”-ում ներկայացրած Եվա Ռիվասը մեկ օրով հետաձգել էր Մոսկվա իր թռիչքը` երեխաներին ծիրանագույն տոն պարգեւելու համար: Մանկական ժպիտներով ու ծափողջյուններով լի համերգը վարում էր հաղորդավար Ավետ Բարսեղյանը: Բացման խոսքով ողջունեց հյուրերին դերասան, հաղորդավար, հաշմանդամ երեխաների ծնողների “Վահան” բարեգործական հասարակական կազմակերպության մշակութային խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը: “Վահան” հ/կ-ն երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված հունիսի 2-ի բարեգործական համերգին աջակցություն ցուցաբերելու համար շնորհակալագրեր հանձնեց բոլոր արտիստներին: ): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: