Ջեյմս Քեմերոնը գերազանցեց ինքն իրեն
Ջեյմս Քեմերոնի “Ավատառ” կինոնկարը դարձավ նոր ռեքորդակիր` այսօրվա դրությամբ աշխարհի կինոթատրոններում հավաքելով 1,292 մլրդ դոլար: Ընդ որում,
551,7 մլն դոլար ֆիլմը հավաքել է միայն վերջին շաբաթվա ընթացքում:
Հետաքրքիրն այն է, որ «Ավատառը» նոր ռեկորդ է սահմանել, գերազանցելով ռեժիսորի մեկ այլ` “Տիտանիկ” կինոնկարը, որը ժամանակին հավաքել էր 1,242 մլրդ դոլլար:
“Ավատար” ֆիլմը ռեկորդակիր է Ֆրանսիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Հարավային Կորեայում, Ճապոնիայում, Ավստրալիայում, Իսպանիայում, Չինաստանում, Հոնկոնգում, Չիլիում եւ այլն: Այն ռեկորդակիր չէ առայժմ միայն Հյուսիսային Ամերիկայում: Ռեկորդակիր դառնալու համար ֆիլմին պետք է հավաքել եւս 49 մլն դոլլար:
Այլ է իրավիճակը Ռուսաստանում: Այստեղ առաջին տեղում ընթանում է մեր հայրենակից Գարիկ Մարտիրոսյանի Наша Russia: Яйца судьбы ֆիլմը, որը միայն անցյալ շաբաթվա վերջին Ռուսաստանի կինոթատրոններում հավաքել է 12,6 մլն դոլար:
Համեմատության համար նշենք, որ «Ավատառը» այդ ընթացքում հավաքել է 4,8 մլն: Հարկ է նաեւ նշել, որ Наша Russia: Яйца судьбы-ն նոր է սկսել իր հաղթարշավը, մինչդեռ «Ավատառի» ցուցադրությունը Ռուսաստանում արդեն մոտենում է ավարտին:
Աղբյուրը` The Hollywood Reporter
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: