×


Բամբիռ

Խենթացած կիթառներով “բամբիռները”

Կայացավ ֆոլք-ռոք խմբի 2010-ի առաջին համերգը Հունվարի 10-ին “Ստոպ” ակումբում տեղի ունեցավ “Բամբիռ” խմբի այս տարվա առաջին մենահամերգը: “Բարով եք եկել, ցավներդ տանեմ”,-ողջունեցին ներկաներին բամբիռներն ու երկու ժամից ավել երգեցին եւ հնչեցրին իրենց կիթառներն ու մյուս երաժշտական գործիքները: “Բամբիռի” կիթառահար եւ վոկալիստ Նարեկ Բարսեղյան Ռոք-խումբը կատարեց իր սիրված երգերը, “Imitate”-ը քլաբերներն ընդունեցին բուռն ծափողջյուններով: Ակումբը լի էր “Բամբիռի” երկրպագուներով: Ազատ աթոռ չլինելու պատճառով կամ շնորհիվ շատերը հատակին նստած էին ոգելից խմիչքներ ըմպում եւ վայելում երաժշտությունը: Համերգի ընթացքում քլաբերները ֆոլք-ռոքի հնչյունների ներքո հայկական պարեր էլ  էին պարում: Երգերից մեկը սկսելուց առաջ խմբի կիթառահար եւ վոկալիստ Նարեկին թվաց, թե “Արիկի կիթառը խելռել է:): Կիթառ լարելը հեշտ չէ”: “Վագոնի մեջ ենք բոլորս, լուսավոր ճամփա կերթանք: Սիրելի ուղեւորներ, մենք չգիտենք` ուր ենք գնում, բայց կարեւորը` գնում ենք”,- ասաց Նարեկ Բարսեղյանը: “Բամբիռի” կիթառահար եւ վոկալիստ Նարեկ Բարսեղյան Բամբիռներն պատմեցին, որ Նոր տարին շատ լավ են անցկացրել. քեֆ են արել: Նարեկը տոնական օրերին հասցրել է անթիվ-անհամար ֆիլմեր դիտել: Այս տարվա առաջին ակումբային մենահամերգով էլ սկսում են 2010-ի բուռն ստեղծագործական կյանքը եւ հուսով են, որ բոլոր համերգներն անխափան են անցնելու: “Բամբիռի” ֆլեյտիստ Արիկ Գրիգորյան Այսօր խումբը հանդես է գալիս հետեւյալ կազմով. Նարեկ Բարսեղյան - կիթառ/վոկալ Արիկ Գրիգորյան - ֆլեյտա Արման Քոչարյան - բաս-կիթառ Վարդան Փարեմուզյան - հարվածային գործիքներ “Բամբիռի” այս տարվա առաջին համերգը Հիշեցնենք, որ Նարեկը, Արիկը, Արմանն ու Վարդանը “Բամբիռ” խմբի երկրորդ սերունդն են: Նրանց ծնողները խումբը ստեղծել են 1978 թվականին Գյումրիում: Երեւան տեղախոխված “Բամբիռի” երկրորդ սերունդն իրեն Գյումրիի՞, թե՞ Երեւանի ռոք-խումբ է համարում, շուտով Bravo.am-ը կպատմի:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW