Հունական կրքեր Oregano-ում:)
“Oregano”-ն այլեւս իր այցելուներին ընդունում է Տերյան 19 հասցեում: Ռեստորանը միայն տեղակայման վայրն է փոխել, համն ու հոտը, համեղ ուտեստները, երաժշտությունն ու ջերմ մթնոլորտը նախկինի պես են:): Հունիսի 25-ին “BOUZOUKIA” փարթիով “Oregano”-ի ուրախ երեկույթների սկիզբը դրվեց:):
Հունական երեկույթին ներկա էին Հայաստանի նախկին արտգործնախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի նախագահ Վարդան Օսկանյանը, դերասան Գոռ Վարդանյանը, ռեստորանի մտերիմներ, ընկերներ: Երեկույթի ընթացքում հունական բուզուկի երաժշտական գործիքը նվագեցին, երգեցին, առանց պարելու չէր լինի:):
“Oreganօ”-ում խոհանոցը միջերկրածովյան է: Հիմնական ուտեստներ են “Ձեթով Սարման”, “Սանտորինիի խոզը”, “Գառի կողոսկրը”, “Գառի շիշքյաբաբը”, “Խորովածը”… “Խոզի սուվլակին” խոզի խորանարդիկներ են` ուրցով համեմված եւ կարմիր գինու մեջ մարինացված: Ռեստորանն ունի ապուրների, աղցանների, տաք ուտեստների, խորտիկների եւ խմիչքների լայն տեսականի:
“Միջերկրածովյան է ամեն ինչ: Ծովով ենք շրջագայում` Լիբանան, Կիլիկիա, Հունաստան, Իտալիա, Ֆրանսիա… Օրեգանոն էլ համեմունքն է, որ բոլոր ուտեստների մեջ կա: Նույն ուրցն է, որով հայերը հիմնականում թեյ են պատրաստում, իսկ այլ ժողովուրդները` ամեն ինչին համեմում են: Ռեստորանը մատչելի է, որակի համեմատ շատ հարմար, թանկանոց տեղ չենք, դրա համար պահանջարկը մեծ է”,- Bravo.am-ին ասաց ռեստորանի հիմնադիրներից Փոլ Սիվրին:
“Oregano” ռեստորանում “Սալսա” երեկույթներ էլ են լինելու, հայկական էստրադային երաժշտություն էլ է հնչելու, պարեր, երգեր, քեֆ, ուրախություն:): Այս անգամ հունական ֆիեստա անելու օրն էր:):
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: