×


Bravo.am-ը լավագույնն է:)

Bravo.am-ը լավագույնն է:)

Mediamax-ի կայքերը հաղթեցին e-Content համահայկական մրցույթում “Շնորհակալություն, որ կտրվել եք տարեմուտի եռուզեռից: Կարծում եմ, դուք էլ մեզ եք շնորհակալ, որ կտրվել եք այդ եռուզեռից եւ այսօր այստեղ եք:)”,- հաղորդավար Արթուր Բախտամյանը այսպես ողջունեց դեկտեմբերի 30-ին «Մոսկվայի Տանը» հավաքված` Հայաստանի Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ էլ. բովանդակության հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված e-Content 2010 5-րդ համահայկական մրցույթի բոլոր մասնակիցներին, որի շրջանակներում հայտնի դարձան մրցանակաբաշխության հաղթողները: Mediamax Հայաստանում արդեն 5-րդ անգամ անցկացվող մրցույթը հնարավորություն է ընձեռում ծանոթանալ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ներուժին ու գնահատել այն: Մրցույթում ընդգրկված էին 320 աշխատանքներ Հայաստանից ու Սփյուռքից, ի դեպ, դրանց մեծամասնությունը ստեղծվել էր վերջին 2 ճգնաժամային տարիների ընթացքում, ինչը բավականին ողջունելի է: Մրցույթի նպատակներն են` բացահայտել հայկական էլեկտրոնային բովանդակության ոլորտի 2009-2010 թվականների ընթացքում գրանցված նվաճումները եւ Հայաստանի արտադրողների համար ստեղծել հիմք` միջազգային ասպարեզում իրենց արտադրանքը եւ նվաճումները ներկայացնելու համար: Եվ այսպես, մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը մեկնարկեց “Սոնա եւ Ընկերներ” խմբի ջազային կատարումների ներքո :): Հայաստանի հանրապետության էկոնոմիկայի փոխնախարար Վահե Դանիելյանը ողջունեց ներկաներին եւ ուրախություն հայտնեց, որ e-Content էլեկտրոնային բովանդակության մրցույթը շարունակական բնույթ է կրում: Nane Ինչպես եւ նախկինում, այս անգամ եւս մրցույթը անցկացվեց Համաշխարհային գագաթնաժողովի մրցանակաբաշխության կանոնակարգով սահմանված ութ անվանակարգերով: Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվեցին ինչպես բացարձակ ցուցանիշներով լավագույն առաջին տասնվեց աշխատանքները, այնպես էլ իրենց անվանակարգերում լավագույնը ճանաչված առաջին աշխատանքները: Առաջինները արժանացան դրամական պարգեւի, իսկ երկրորդները ստացան մուլտիմեդիա համաշխարհային ամենահեղինակավոր մրցույթին մասնակցելու ուղեգիր: Ու հենց այստեղ էլ գալիս է ամենահուզումնալից ու սպասված պահը:). մենք պատրաստ են շնորհավորանքներ ընդունել` “Մեդիամաքս” լրատվական գործակալության միանգամից երկու նախագիծ` Bravo.am եւ Auto.am կայքերը երեք մրցանակների արժանացան :): Էլեկտրոնային բովանդակության 5-րդ համահայկական մրցույթի առաջին կարգի մրցանակի, էլ.բիզնես անվանակարգում հաղթողի կոչում եւ 2011 թվականին էլեկտրոնային բովանդակության համաշխարհային մրցույթին մասնակցելու ուղեգիր ստացավ Auto.am կայքը: Էլ ավելի տպավորիչ են ձեր սիրելի կայքի հաջողությունները. Bravo.am-ը հաղթող ճանաչվեց էլ. ժամանց անվանակարգում, գլխավոր մրցանակի (Գրան Պրի) արժանացավ եւ նույնպես 2011 թվականին էլեկտրոնային բովանդակության համաշխարհային մրցույթում մասնակցելու ուղեգիր ստացավ: e-Content 2010 Մրցանակները ստանալիս` “Մեդիամաքս” լրատվական գործակալության տնօրեն Արա Թադեւոսյանը շնորհակալություն հայտնեց e-Content մրցույթի ժյուրիի անդամներին բարձր պարգեւներ շնորհելու համար եւ ավելացրեց. «Իհարկե, շատ հաճելի է մրցանակներ ստանալ, նամանավանդ նոր տարվա շեմին: “Մեդիամաքս”-ում դեռեւս 7 տարի առաջ ենք սկսել իրականացնել ինտերնետային նախագծեր, եւ այս մրցանակները երեւի թե վկայում են, որ դա մեզ մոտ լավ է ստացվում»: Ի դեպ, 2006 թվականին “Մեդիամաքս” լրատվական գործակալության Banks.am կայքը եւս մրցանակի էր արժանացել նույն մրցույթի շրջանակներում: “Zoom Graphics” Էլեկտրոնային բովանդակության 5-րդ համահայկական մրցույթի գլխավոր մրցանակ ստացան նաեւ Հրանտ Մաթեւոսյանի կայքը` www.hrantmatevossian.org, Պերճ Թյուրաբյանը` www.bergeturabian.com, ով, ի դեպ, թարգմանել է Շարլ Անզնավուրի երգերը հայերեն, որոնցից մեկը երեկոյի ընթացքում ներկայացվեց հյուրերին, Շանհայի WORLD EXPO ցուցահանդեսի հայկական online տաղավարը` www.expo.cn –ում, Լեզվի ժողովրդական տեսչությունը` www.lezu.am, Սերգեյ Փարաջանովի թանգարանը` www.parajanovmuseum.am, Առողջապահության եւ բժշկության հայկական պորտալը` www.doctors.am, “Առաջին լրատվական” տեղեկատվական վերլուծական պորտալը` www.1in.am/arm/index.html: Էլեկտրոնային բովանդակության համահայկական մրցույթի առաջին կարգի մրցանակ ստացան Զարգացման հայկական գործակալության կայքը` www.ada.am, Վահան Տերյանի կայքը` www.teryan.com, “Մենք հայ ենք”` www.menqhayenq.com կայքը, “Պանորամա/Հայաստանի նորություններ” տեղեկատվական-վերլուծական պորտալը` www.panorama.am, “Երեխայի խնամք” պորտալը` www.babycare.am, Գրքերի վաճառքի պորտալը` www.buybook.am, Համացանցի հայրենանշման գործիքներ www.hayeren.am կայքը: e-Content 2010 Հատուկ մրցանակի արժանացան մի շարք կայքեր: Մրցանակաբաշխության վերջում հաղթողներին շնորհավորեց օրեր առաջ Bravo.am կայքում հայտնված նորահայտ “Դեղ” ռոք-բենդը :) : Նշենք նաեւ, որ մրցույթի գլխավոր հովանավորն է “ՎիվաՍել-ՄՏՍ” ընկերությունը, հովանավորներն են ՀՀ Կառավարությունը, էկոնոմիկայի նախարարությունը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը, USAID CAPS ծրագիրը եւ “Այքն Քոմունիքեյշնս” ընկերությունը: Մրցույթին աջակցում են ՀՀ ՏՏ զարգացմանն աջակցող խորհուրդը, “Մայքրոսոֆթ ԱՄ”, “Բի Լայն”, IT Park, “Արմինկո”, “Լոկատոր” եւ Molorak Arts ընկերությունները: Bravo.am շնորհավորում է բոլոր հաղթողներին եւ մասնակցներին` մաղթելով հաջողություն, նոր նվաճումներ եւ ձեռքբերումներ 2011 թվականին:): Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW