Աղջիկներն այսուհետ զվարճանալու են :) Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի մեծամասնությունն որոշել է այսուհետ ակումբային տարբերակով մի լավ լիցքաթափվել: Աղջիկները խոստովանում են, որ փարթիներ կազմակերպելու հարցում մի քիչ պասիվ են եղել, բայց հեղափոխությունների ժամն եկել է:): Նորից գարնան առաջին ամսվա վերջին օրը` մարտի 31-ին, Aftershock Republic ակումբում “Բրյուսով REVOLUTION” փարթին էր: DJ Smile-ն ուրախացնում ու պարեցնում էր “թիթիզ աղջիկներին”: Հնչում էր քեֆ անելու, պարելու երաժշտություն:): Բրյուսովցիներն երգչուհի Հասմիկ Կարապետյանին շատ են սիրում. նրա երգերից էլ հնչեցին: Ի դեպ, տղաներն էլ քիչ չէին ուրախանում, բայց աղջիկներից շատ չէին նկարվում:): Ամեն ինչ “բրյուսովական” էր կազմակերպված. ակումբի առջեւ կարմիր գորգ, գեղեցիկ զգեստերով աղջիկներ… Փարթին 18:00-ին սկսվեց, պարահրապարակը բրյուսովցիներով լի էր, խաղեր էլ կազմակերպվեցին: Ժամը 10-ին հայուհիները սկսեցին հրաժեշտ տալ միմյանց :): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: