×


“Chico & Friends”

“Chico & Friends”

Ջազ-խմբի  ելույթը  Գաֆեսճյան կենտրոնում Փետրվարի 20-ին “Գաֆեսճյան արվեստի կենտրոն”-ի հատուկ միջոցառումների սրահի “տանտերերը” հերթական անգամ “Chico & Friends” ջազ-խումբն էր: Երեւի նախորդ նյութերից արդեն հիշում եք, որ ամեն ուրբաթ եւ շաբաթ օրերին, 20:00-ից մոտ մեկ ժամ նվագում է ջազմեն Ստեփան Շաքարյանն ու իր սիրելի հանգրվանը զիջում այլ երաժիշտների: Chico and Friends Չիկոն եւ ընկերները մինչեւ կեսգիշեր ջազային ստանդարտներ, համաշխարհային ջազային ստեղծագործություններ նվագեցին հանդիսատեսի համար: Արվեստի կենտրոնում ազատ նստատեղ չէր մնացել. Երեւանը ջազ է լսում: Հայաստանում ջազի վետերան, թմբկահար Չիկոն` Արմեն Թութունջյանը երիտասարդ ու տաղանդավոր երաժիշտների հետ է սիրում աշխատել: Chiko Այսօր “Chico & Friends” ջազ-խմբի կազմը հետեւյալն է` Չիկո (Արմեն Թութունջյան) – հարվածային գործիքներ Մանուկ Ղազարյան – ստեղնաշարային գործիքներ Լեւոն Պաչինյան – շեփոր Արտյոմ Մանուկյան – կոնտրաբաս Արթուր Գրիգորյան – սաքսաֆոն: Manuk Ghazaryan “Չիկոն ջազը լավ գիտի” “ART VOICES” էթնո-ջազ խմբի համահիմնադիր եւ ստեղնահար Մանուկ Ղազարյանն արդեն երկու տարի նվագում է նաեւ “Chiko & Friends” ջազ-խմբում: “Chico-ն լսել էր նվագելս, նոր բան էր ուզում անել մեզ հետ, սկսեցինք միասին նվագել: Ինչքան լավ հայ երաժիշտ կա, հետն աշխատել է: Հետաքրքիր է հետն աշխատել. բարդ մարդ չի, բարի, ճշտապահ ու ճշտախոս է, ինչ կա, ասում է: Ինձ նախատում է, որ ուշանում եմ, մեկ-մեկ փորձերի չեմ գնում: Դրանք սկսում ենք համերգից մի երկու շաբաթ առաջ: Այս համերգից առաջ էլ էր ուզում փորձ անենք, այն էլ չստացվեց. տարբեր տեղեր ենք աշխատում, չհարմարվեց”,- ասաց Մանուկ Ղազարյանը: Chiko Խմբի անդամներն ասում են, որ համերգներից հետո ոչ մի դիտողություն չեն ստանում. Չիկոն գոհ է իր բենդից: Կրկին “ART VOICES” խմբից շեփորահար Լեւոն Պաչինյանը մոտ հինգ ամիս է` հանդես է գալիս “Չիկոն եւ ընկերները” ջազ-խմբում: “Շատ հաճելի է իր հետ աշխատել, ջազը լավ գիտի, ամեն ինչով գիտի` պատմությունից սկսված”: Arthur Grigoryan and Levon Pachinyan “Գաֆեսճյան արվեստի կենտրոնում” հաջորդ անգամ ելույթ ունենալիս` “Chico & Friends” խումբը կատարելու է նաեւ Չիկոյի հեղինակած մի քանի ստեղծագործություններ: Ջազմենը մորը նվիրված նոր գործ ունի, որ ունկնդիրներն միաբերան ասում են` “Շատ սիրուն է”: Այն եւս կհնչի “Կասկադ”-ում: Chiko Համերգից շատ մանրամասներ պատմելու անհրաժեշտություն չկա. ջազի սիրահարներին ներկա գտնվել ու հնչող երաժշտությունը վայելել է պետք: Իսկ թե ի՞նչ ջազ է “շնչում” Երեւանը, Չիկոն շուտով կպատմի: Նրա հետ հարզազրույցին սպասեք  Bravo.am-ում: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW