Բանկետ` հյուրանոցի գործընկերների համար
Հունվարի 29-ին Best Western Congress հյուրանոցում տեղի ունեցավ գործընկերների տարեկան բանկետը: Հյուրանոցի գլխավոր տնօրեն Կիարա Ֆիջինին շնորհակալություն հայտնեց գործընկեր հյուրերին համագործակցության համար, նշեց, որ շատ հաճելի է տեսնել իրենց բոլոր գործընկերներին, ում հետ աշխատել են նախորդ տարիներին: Առաջարկեց վայելել հյուրասիրությունը, խմիչքներն ու երեկոյի տորթը: Երեկույթի երաժշտական մասն ապահովում էին ջազմեն Լեւոն Մալխասյանն ու իր բենդը:
Գործընկերների տարեկան բանկետը կազմակերպվում է երրորդ անգամ: “Երեկույթը ավանդական է դարձել: Սա լավ առիթ է հանդիպել նրանց, ում հետ աշխատել ենք նախորդ տարիների ընթացքում, որովհետեւ շատ հաճախ էլեկտրոնային նամակներով ու զանգերով ենք շփվում եւ չենք տեսնում իրար: Այսօր շփվում ենք, ժամանակ անցկացնում եւ նորություններ փոխանակվում”,- Best Western Congress հյուրանոցի մարքեթինգի եւ PR բաժնի համակարգող Գայանե Գրիգորյանը:
Best Western Congress հյուրանոցի գործընկերները զբոսաշրջության փորձագետներն են, տուրիստական գործակալությունները, Հայաստանի տնտեսության մեջ հայտնի, ինչպես նաեւ միջազգային շատ կազմակերպություններ` VivaCell-MTS, HSBC Bank, Nat Food, Levon Travel Yerevan, Ամերիկան համալսարան…
“Հյուրանոցը տարբեր ծառայություններ է մատուցում` սենյակներ, կոնֆերանս-դահլիճների վարձակալություն, լողավազան, ֆիտնես, հետեւաբար առնչությունը գործընկերների հետ տարբեր է լինում”,- ասաց Գայանե Գրիգորյանը:
Բանկետի ընթացքում 5 մրցանակ խաղարկվեց: Երկու հոգի հնարավորություն ստացան 15 օր անվճար օգտվել հյուրանոցի լողավազանից, մյուս երկուսն էլ` ֆիտնես կենտրոնից: Մրցանակների թվում էին “Ռաֆֆաելլո” ռեստորանում երկու հոգու համար նախատեսված ընթրիքը եւ Best Western Congress Hotel բրենդի էլեկտոնային կրիչը` ֆլեշը:
Ութ տարի է` հյուրանոցի հետ համագործակցում է Հայսատանի հյուրանոցների ռեզերվացիոն “VisitArm” կենտրոնը: “Congress հյուրանոցը միշտ առանձնացել է սպասարկման բարձր մակարդակով, հաճախորդների հետ վերաբեմունքով”,- ասաց “VisitArm”-ի մարքեթինգի մենեջեր Մանվել Արեւշատյանը:
“Պայմանավորվածություն ունենք, որ մեր կազմակերպությունը հյուրանոցի լուսանկարների ձեւավորումն է անելու, մեր ամսագրերը տեղադրված են լինելու հյուրանոցի համարներում”,- ասաց “National Geographic Traveler” ճամփորդական ամսագրի գլխավոր խմբագիր Արեգ Նազարյանը:
Հյուրերը վայելեցին Լեւոն Մալխասյանի հնչեցրած երաժշտությունը եւ ճաշակեցին “Շնորհակալություն Best Western Congress հյուրանոցի հետ համագործակցելու համար” գրությամբ տորթը:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: