«Հայ Սուպերսթար 6»-ի ժյուրիի անդամ Սյուզաննա Մելքոնյանը խոսել է մրցույթում իր կարգավիճակի մասին ու ընդգծել, որ երբեք էլ իրեն չի դիտարկել դատավորի դերում:
Նա խոստովանել է, որ իր անցած մրցութային խորդուբորդ ճանապարհը հաշվի առնելով՝ փորձում է անել ամեն հնարավորը, որպեսզի իսկապես տաղանդավորը գնահատվի:
«Ոմանք ինձ խաչի են բարձրացնում այն բանի համար, որ նախագծի մասնակցին համարձակվել եմ հաճոյախոսություն անել ու խոսել նրա գեղեցկությունից, որով ես հիացած էի՝ ի տարբերություն ձայնային տվյալների: Իհարկե, սա հենց այն ծանրագույն «հանցագործությունն» է, որի համար «ինձ պետք է խարույկի վրա այրել»: Իրենց պատկերացումներում նման երաժշտական ձեւաչափում ժյուրին պետք է նույն վիճակում լինի, ինչ, օրինակ, «Հայլուր»-ի հաղորդավարը, թեպետ հենց իրենք իրենց «հումորային» բլոգերում թիրախավորում են ամեն ինչ`սկսած մարդու տեսքից վերջացրած քաշով, սոցիալական կարգավիճակով, տարիքով, եւ այդ ամենի անունը դնում «հումոր»»,- գրել է նա:
Երգչուհու կարծիքով՝ նման մեկնաբանություններ անող մարդկանց նպատակն է ինքնահաստատվել եւ ուշադրության արժանանալ. «Ապշել կարելի է, երբ քեզ վիրավորելով խոսում են էմպատիայից: Հանդիսատեսը միշտ տալիս է իր անաչառ գնահատականը քո աշխատանքին եւ կարողանում է տարբերել իրական մարդկային որակներ ունեցողին «ֆեյք» հումանիստից»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: