Եվս մեկ հայ է գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում
Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի /ԵրՊԼՀ/ ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի դասախոս Դավիթ Ֆահրադյանը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Այս մասին Bravo.am-ը տեղեկացավ հունվարի 27-ին ԵրՊԼՀ-ում կայացած մամուլի ասուլիսին:
2009 թ-ին համալսարանը դիմել էր Գինեսի ռեկորդների կենտրոնական գրասենյակ` Դավիթ Ֆահրադյանի “մեկ պտույտ հետ տար” մարզաձեւում պտտաձողի վրա կատարած 350 պտույտն որպես ռեկորդ գրանցելու համար:
Ռեկորդի հայկական փորձը արձանագրվել է տեսաժապավենի վրա եւ ուղարկվել Լոնդոն` Գինեսի ռեկորդների համակարգող հանձնաժողովին, որի պատասխանը ստացել են 2009-ի դեկտեմբերին: :)
Ասուլիսի ընթացքում ներկաներին ցուցադրվեց Դավիթ Ֆահրադյանի` Գինեսի ռեկորդակրի սերտիֆիկատը:
Նշենք, որ Դավիթ Ֆահրադյանը նախորդ ռեկորդը սահմանել է Հայաստանում` գրանցվելով “Հայկական դյուցազնագրքում”:
Խոսելով իր հաղթանակի մասին` Դավիթ Ֆահրադյանն ասաց, որ դրանում իրեն օգնել է անձը բացահայտելու ձգտումը. “Դա արել եմ ինձ համար, ազգիս եւ համալսարանի”:
Ներկայացնում ենք Դավիթ Ֆահրադյանի ռեկորդի տեսագրությունը:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: