Հայաստանում նման համերգ դեռ չէր եղել:) Հայերը դեռ չէին հասցրել ուշքի գալ մարտին կայացած` ռոքի լեգենդ Իէն Գիլանի երեւանյան համերգներից, երբ տեղի ունեցավ ռոքային հաջորդ` աննախադեպ հրավառությունը:): Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ նման մեծության աշխարհահռչակ մի խումբ իր երաժշտությունը հնչեցրեց Երեւանում: Լեգենդար ռոք-խմբի խոստացած “պայթյունային” համերգն այլեւս իրականություն է: Երեւանում տեղի ունեցող ամենավառ մշակութային իրադարձությանը շտապել էին ներկա գտնվել ոչ միայն ռոք-խմբի հայ ֆանատները, այլեւ Deep Purple-ի համար խենթացող վրացիներն ու իրանցիները:): Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մայիսի 25-ին իրենց հիթերով հանդիսատեսին ադրենալին էին ներարկում Deep Purple-ի վոկալիստ Իէն Գիլանը, բաս-կիթառահար Ռոջեր Գլովերը, կիթառահար Սթիվ Մորսը, ստեղնահար Դոն Էյրինը եւ հարվածային գործիքներ նվագող Իէն Փեյսը: “Ֆանտաստիկ, անմոռանալի ու հատուկ երեկո է”,- Իէն Գիլանը ուղղակի փայլում էր բեմում: Deep Purple-ի վոկալիստի շրթհարմոն նվագելը “սպանեց” ռոքերներին:): Ստեղնահար Դոն Էյրինը սոլո կատարեց Արամ Խաչատրյանի “Գայանե” բալետից “Սուսերով պարը”: Բաս-կիթառահար Ռոջեր Գլովերի ու կիթառահար Սթիվ Մորսի սոլո ելույթների ժամանակ բրավոները (Bravo.am:)) չէին դադարում: Deep Purple-ի համերգը կրկնակի տոն էր “հայսուպերսթարցի” վոկալիստ եւ կիթառահար Սուրեն Առուստամյանի համար: Իէն Գիլանը արդեն մի անգամ հասցրել էր երջանկացնել Սուրենին` վերջինի կիթառի վրա ստորագրելով ու “Հայսուպերսթարի” բեմից նրա հետ SMOKE ON THE WATER-ը երգելով: Deep Purple-ի երեւանյան համերգին լեգենդների հետ SMOKE ON THE WATER էր երգում ամբողջ Համալիրը, Սուրեն Առուստամյանն էլ, ռոք-խմբին միացած, իր կիթառն էր հնչեցնում:): Ի դեպ, օրվա հայ հերոսի հետ մեր հարցազրույցը կարդացեք մեր կայքում արդեն մի քանի ժամից: Չդադարող բուռն ծափահարությունները Deep Purple-ին մի անգամ էլ վերադարձրին բեմ` երգելու: Բրավո (Bravo.am:)) Deep Purple-ի վոկալիստ Իէն Գիլանին, բաս-կիթառահար Ռոջեր Գլովերին, կիթառահար Սթիվ Մորսին, ստեղնահար Դոն Էյրինին եւ հարվածային գործիքներ նվագող Իէն Փեյսին: Իէն Գիլան, ցնցող էիր քո կատարումներով ու սեւ ակնոցներով:): Հիշեցնենք, որ լեգենդները Երեւան էին եկել Deep Purple-ի համաշխարհային տուրնեի շրջանակներում: Երեւանյան համերգի կազմակերպիչն էր “Վիբրոգրաֆուս” ընկերությունը: Ինֆորմացիոն աջակիցն էր «Մեդիամաքս» գործակալությունն իր Bravo.am կայքով: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: