×


Էրիկ

Էրիկ

Bravo.am-ում  բացվել է երգչի  անհատական էջը Էրիկի համար խենթացող դեռահաս աղջիկների աչքը լույս:): Երգչի երկրպագուներին տեղեկացնում ենք, որ այսուհետ մեր կայքի Celebrities բաժնում գործում է Էրիկի անհատական էջը: Այստեղ կարող եք դիտել նրա տեսահոլովակներն ու նկարները: Ի դեպ, օրերս տեսահոլովակների շարքը կամբողջանա: Շուտով նորերն էլ են նկարահանվելու. “Կինտոների պարը”  երգի հիման վրա տեսահոլովակը նախատեսվում է հենց Վրաստանում նկարահանել: Էրիկը ապրիլին մեկնելու է Թբիլիսի, եւ հավանաբար ամսվա վերջում Վրաստանի մայրաքաղաքում կկայանա նրա մենահամերգը: Երգիչը նաեւ միջազգային մրցույթի է մասնակցելու: Bravo.am-ը կպատմի այդ մասին. սպասեք ամենաթարմ նորությունների: Իսկ մինչ այդ, գրանցվելով մեր կայքում, կարող եք դառնալ երգչի ֆանատը եւ ակտիվ քննարկումներ կազմակերպել մեկնաբանություններ հատվածում: Erik Էրիկը խոստանում է Վրաստանից բազում նորություններով ու անակնկալներով  վերադառնալ:

Կարդալ ավելին

Quality Sign BW