×


«Ես կու լամ»

«Ես կու լամ»

Dorians-ի նոր տեսահոլովակի պրեմիերան:) Տարվա լավագույն ռոք-խումբը` Dorians-ը, իր երկրպագուներին է ներկայացնում նոր տեսահոլովակ, որը նկարահանել է «Ես կու լամ» երգի հիման վրա: Միգուցե  շատերին զարմանալի թվա երգի անվանումը, բայց շտապենք տեղեկացնել, որ  Dorians-ը հեղափոխություն կատարեց իր երգացանկում: Խմբի ռեպերտուարում գրանցվեց առաջին հայերեն երգը, որը, ինչպես Bravo.am-ի հետ զրույցում նշեց խմբի վոկալիստ Գոռ Սուջյանը, գլոբալ սիրո մասին է. «Երգը սիրո մասին է, բայց ոչ ութերորդ դասարանցու, այլ  գլոբալ, ավելի մեծ սիրո մասին» (մեջբերում Dorians-ի փետրվարի 11-ին “Ակումբ 12”-ում կայացած համերգի ժամանակ Bravo.am-ի եւ Գոռի զրույցից): :) Gor Sujyan Dorians խմբի պրոդյուսեր Վահագն Գեւորգյանը մեզ հետ զրույցում ասաց, որ երգի խոսքերի հեղինակը Վարդան Զադոյանն է, երաժշտության հեղինակը` Գոռ Սուջյանը: Վահագնը նշեց, որ երգը ձայնագրվել է «Շարմ» ընկերությունում: «Տեսահոլովակի ֆինանսավորմամբ զբաղվել է «Արմենիա» փրոդաքշնը` ի դեմս Վալերի Սահարյանի»: Ռեժիսորական աշխատանքներն իրականացրել  են Վարդան Զադոյանը եւ Հրաչյա Մեսրոպյանը: Տեսահոլովակի սցենարի հեղինակը եւս Վարդան Զադոյանն է: Մոնտաժը կատարվել է «Մագնատ» ընկերությունում: «Տեսահոլովակում հանդես է գալիս Վանաձորի թատրոնի դերասան Վրույր Հարությունյանը, սյուժեն խոր իմաստ ունի»,- ասաց Վահագն Գեւորգյանը: Թե ինչ է կատարվում տեսահոլովակում եւ ինչպիսին է սյուժեի զարգացումը, թողնում ենք ձեր ընկալմանն ու մեկնաբանությանը: Իսկ այժմ Bravo.am-ը ձեզ է ներկայացնում Dorians խմբի նոր տեսահոլովակը` «Ես կու լամ»::) Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW