×


“Եվրատեսիլ 2010”

“Եվրատեսիլ 2010”

Լենան` սեքս-սկանդալի կիզակետում “Եվրատեսիլ 2010” երգի մրցույթի հաղթող 19-ամյա գերմանուհի Լենա Մայեր-Լանդրութը չէր էլ կասկածում, որ օրերից մի օր իր` էրոտիկ ֆիլմում նկարահանվելը կօգնի հաղթանակի հասնել: Lena Mayer Landrut Մոտ երկու տարի առաջ նա նկարահանվել է գերմանական ֆիլմերից մեկի էրոտիկ բնույթ կրող դրվագում, որը մրցույթի եզրափակիչ փուլի նախօրեին հայտնվել է Ինտերնետում: Երգի մրցույթի արդյունքները վկայում են, որ եվրոպացիները տեսանյութը շատ են հավանել: 2009թ. սեպտեմբերին էկրաններին ցուցադրվեց “Խնդրում եմ, օգնեք ինձ” ֆիլմը, որտեղ դեռեւս անհայտ 17-ամյա Լենա Մայեր-Լանդրութը էպիզոդիկ դեր է կատարում եւ սեքսով է զբաղվում լողավազանում ոմն երիտասարդի հետ: Lena Mayer Landrut “Այո, ես իսկապես նկարահանվել եմ այդ ֆիլմում, բայց թե այն ժամանակ, թե հիմա արածիցս չեմ ամաչում: Ուղղակի այն ժամանակ չգիտեի, որ ֆիլմը մեծ էկրաններին կհայտնվի, միգուցե հիմա չնկարահանվեի”,- ասել է «Եվրատեսիլ»-ի հաղթող Լենա Մայեր-Լանդրութը: Մեզ մնում է միայն ենթադրել, թե որ հորիզոնականը կգրավեր Հայաստանի ներկայացուցիչը` նմանատիպ տեսանյութում հանդես գալու դեպքում: : ) Աղբյուրը` Lifenews.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին